|
|
Ռուբեն Հախվերդյան՝ Կտրուկ շրջադարձՀայաստանի պետական կամերային նվագախումբ, կիթառահարներ Հակոբ Ջաղացպանյան, Տիգրան Այվազյան, մանկապատանեկան երգչախումբ: Նման կազմով հանդես գալու առիթով հուզված էր անգամ Ռուբեն Հախվերդյանը: Այնպես որ համերգի՝ «Կտրուկ շրջադարձ» խորագիրը բոլորվին պատահական չէր: |
|
|
Լույս է տեսել «Գարուն» ամսագրի` այս տարվա առաջին համարըՆոր կյանք, նոր մոտեցումներ ու գարնանը բնորոշ թարմություն. այս նշանաբանով «Գարուն» ամսագիրը վերադառնում է ընթերցողին: Սիրված գրական ամսագրի` տարվա առաջին համարը նվիրվել է Անկախության քառորդդարյա տարեդարձին: |
|
|
Վերդիի «Ռիգոլետտո» թատերականացված համերգային ներկայացումը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբԵրևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» թատերականացված համերգային ներկայացմամբ: Բեմում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր՝ արական կազմով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և երգիչ-մենակատարները: Ռիգոլետոյի դերում Իտալիայից ժամանած բարիտոն Ջանպիերո Ռուջերին էր, դուքսը՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, իսկ Ջիլդան՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանը: |
|
|
«Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գրքի շնորհանդեսը«Անտարես» մեդիա հոլդինգը հրատարակել է «Հայկական գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գիրքը: Հեղինակը սոմելիե Անիկ Պետրոսյանն է: |
|
|
Նորայր Ադալյանի 80-ամյակը՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնումՊատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Նորայր Ադալյանի «Հանճարը» պիեսի բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված էր ժամանակակից արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանի 80-ամյակին: |
|
|
Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնումՀոկտեմբերի վերջին կիրակի օրը Համազգային թատրոնում բեմ բարձրացավ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» նշանավոր պիեսը՝ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ: |
|
|
Համերգ՝ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանինԵրիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կազմակերպված համերգին մասնակցում էին գիտական աշխատանքով զբաղվող երաժիշտներ։ |
|
|
Միքայել Թարիվերդիևն այս տարի կդառնար 85 տարեկանՄիքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգ էր կազմակերպվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը վարում էր կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան: |
|
|
Նոր գրքեր 24.10.2016Լույս են տեսել Գևորգ Գրիգորյանի «Դժոխքից վերադարձ կա» և Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքերը: |
|
|
Անցկացվում են գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 17-28-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացնում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Մասնակցում են մայրաքաղաքի ու մարզերի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ: |
|
|
«Ջոն արքա» ներկայացումը Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնումԹբիլիսիի 12-րդ թատերական միջազգային փառատոնի շրջանակում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքան»: Բեմադրող ռեժիսորն է Տիգրան Գասպարյանը, գլխավոր դերերում հանդես են գալիս Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մարությանը: «Ջոն արքա» ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին, «Գլոբուս» թատրոնի բեմում: |
|
|
«Յոթ/ութ» խումբը՝ օպերային թատրոնի բեմումՀոկտեմբերի 20-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Seven-eight «Յոթ/ութ» էթնո-ջազ խմբի համերգը: Անցյալ տարի Ռուսաստանում ստեղծված բենդը ներկայացնում է բալկանյան և արևելյան էթնո-երաժշտություն: Երևանյան համերգի հատուկ հյուրերն էին դուդուկահար Նորայր Բարսեղյանը և դարբուք նվագող, ազգությամբ թուրք Միսիրլի Ահմեդը: |