|
|
«Մասունք» համույթը կենդանություն է տվել մի շարք ազգագրական պարերեգերի«Մասունք» ազգագրական երգ ու պարի խումբն այս շաբաթ տոնական համերգ տվեց: Համույթը կենդանություն է տվել խմբի հիմնադիր Ռուդիկ Հարոյանի հավաքագրած պարերգերին ու երգերին, որոնցից շատերը կատարվեցին առաջին անգամ: |
|
|
Հայկական ժողովրդական երգեր` հնդիկ, պարսիկ և այլազգի ուսանողների կատարմամբԵրևանի պետական բժշկական համալսարանի «Վերնատուն» երգչախմբում հնդիկ, պարսիկ և այլազգի ուսանողները կատարում են հայկական ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ, Սայաթ-Նովայի ու Շերամի աշուղական երգեր: |
|
|
Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանը կընդարձակվիՀովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ գրողի ծննդավայր Դսեղում ՀՀ մշակույթի նախարարությունը կյանքի կկոչի մի շարք ծրագրեր։ Դրանք լրագրողներին ներկայացրել է նախարար Արմեն Ամիրյանը։ |
|
|
Տնօրհնեք սիրիահայ Մանջիկյանների ընտանիքումՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը երկար տարիների սպասավորության ընթացքում մեծ համայնք է ձևավորել: Սուրբ Ծննդյան տոներից հետո շատերն են հրավիրում տեր հորը՝ տնօրհնյաց կարգ կատարելու: Այս անգամ նա սիրիահայ Մանջիկյանների տանն էր: |
|
|
Հնդկական օր Երևանում«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն «Հնդկական օր» էր կազմակերպել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ: |
|
|
«Աղոթքի հոգեթերապևտիկ ազդեցությունը» խորագրով հանդիպում ԵՊՀ-ումԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ուսանողական գիտական ընկերության և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման բուհական հոգևոր հանձնախմբի նախաձեռնությամբ անցկացվեց «Աղոթքի հոգեթերապևտիկ ազդեցությունը» խորագրով հանդիպում: |
|
|
Ամանորյա միջոցառում Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանումԵրևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորում է 6-17 տարեկան 150 սան: Նրանք ընդգրկված են նկարչության, պարի, ասմունքի և այլ խմբակներում: Տարեվերջյան դասին սաները ներկայացում էին պատրաստել, որը վերնագրել էին «Անխոհեմ մարդը»: |
|
Իրավունք, որ նվաճում ենք ամեն օրԵրուսաղեմում սկսվել է Քրիստոսի գերեզմանի նորոգությունը, որն իրականացնում են հայ, հույն և լատին եկեղեցիները: Այս երեք եկեղեցիներն են Ս. Գերեզմանի վրա կառուցված Հարության տաճարի իրավատերերը: Հայերը Տերունի սրբավայրերի նկատմամբ իրավունքներ ձեռք են բերել 7-րդ դարում: Պատմականորեն հայ եկեղեցին Երուսաղեմում ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու կալվածքներ և մշտապես դժվար մրցակցության մեջ է եղել հույների ու լատինների հետ: Պատմական թոհուբոհի մեջ հայերի իրավունքները մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով են պահպանվել: Երուսաղեմի հայոց իրավունքների մասին զրուցում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և գրականագետ Վարդան Դևրիկյանը: |
|
|
«Կանա» քրիստոնեական կենտրոնի երեխաները Ս. Ծննդյան ավետիսով այցելեցին տներԱրարատյան հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի երեխաները, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր Շահե քահանա Հայրապետյանի առաջնորդությամբ, սուրբ Ծննդյան երգերով ու ավետիսով այցելեցին բնակարաններ: |
|
|
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցումԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի պատարագ: Բազմաթիվ հավատացիալների թվում էին Երևանի քաղաքի ավագանին` քաղաքապետի գլխավորությամբ և այլ պաշտոնյաներ: Ամեն տարի տոնելով Փրկչի ծնունդը, մարդիկ ակնկալում են ներոգվել և վերափոխվել: |
|
|
Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը»՝ նոր ձևաչափով
Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» նոր ձևավորմամբ կատարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
|
|
|
Կարմինա Բուրանա կանտատը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահումԴեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեցին գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» բեմական կանտատը: |
