Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» թատերականացված համերգային ներկայացմամբ: Բեմում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր՝ արական կազմով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և երգիչ-մենակատարները: Ռիգոլետոյի դերում Իտալիայից ժամանած բարիտոն Ջանպիերո Ռուջերին էր, դուքսը՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, իսկ Ջիլդան՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանը:
2016-11-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ