|
Միջազգային ահազանգ․ Պետության ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին որոշումներինՕգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային դիտորդական «Forum 18» կազմակերպությունն ահազանգում է, որ այս քրեական հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարությունը և պետության միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։ |
|
Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 8-12 տարեկան հայ տղաների և աղջիկների համար։ Հնամյա կրթօջախն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան անգլալեզու որակյալ կրթություն, ինչպես նաև Հնդկաստանի առաջատար բուհերում անվճար ուսումը շարունակելու բացառիկ հնարավորություն։ Ճեմարանն ամբողջությամբ հոգում է աշակերտների ճանապարհածախսը, կեցությունը, սնունդը, հագուստը և բժշկական սպասարկումը։ Դիմելու և մանրամասների համար՝ +91 98 7498 7772 (WhatsApp)։ |
|
Սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Ս. ԷջմիածինՀուլիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած 30 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ։ Նրանք այցելել են թանգարան, ծանոթացել պահվող եզակի սրբություններին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալով Հայրապետական օրհնությունն ու պատգամը։ |
|
Տոն Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսիՀուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակը։ Ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Թադեոս առաքյալը Հայաստան է բերել Տերունամուխ Սուրբ Գեղարդը, և նրա քարոզչությամբ Սանդուխտ կույսը՝ Սանատրուկ արքայի դուստրը, քրիստոնեություն է ընդունել և նահատակվել։ |
|
Պայծառակերպություն (Վարդավառ)Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառը), որը Թաբոր լեռան վրա Փրկչի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմության հիշատակությունն է: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և հարուստ է ավանդույթներով. օրվա տոնական մթնոլորտը ապահովում է միմյանց վրա ջուր ցողելու սիրված սովորույթը: |
|
Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Միքայել Սրբազանը հանդիպել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՎերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ազատվել է տնային կալանքից, սակայն երկրից դուրս գալու իրավունք չունի: Սրբազանը գիշերը վերադարձել է Գյումրի՝ առանց ոստիկանների ուղեկցության: Առաջնորդին ջերմությամբ, ծափողջյուններով, հրավառությամբ և երգերով են դիմավորել հայրենի քաղաքում: Նախքան Գյումրի վերադառնալը Միքայել Սրբազանը մասնակցել է Բագրատ Սրբազանի դատին, ապա այցելել է Մայր Աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնըՈւխտավորներն այցելել են Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի, մասնակցել են պատարագի, աղոթով հայցել սուրբ Սահակ հայրապետի և սուրբ Մաշտոց վարդապետի բարեխոսությունը հայ ազգի և ժողովրդի համար: Հայաստանը բացառիկ երկրներից է, որն առանձին տոնով մեծարում է թարգմանիչներին։ Այս տոներն ամփոփում են ազգային ինքնության, գրի, լեզվի պահպանման և լուսավորության խորհուրդները: |
|
Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը նախաձեռնել է «Ծիսական վերապատրաստման ծրագիր»Եկեղեցու դպրաց դասը ուսուցումը համատեղում է հանգստի և ճամբարային ժամանցի հետ։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Գևորգ սարկավագ Գեոգջյանը՝ տրամադրելով առանձնատուն, որտեղ Սրբազան Հայրն անցկացրել է ուսումնական դասընթացը։ Ավելի քան 20 տարի ծառայելով Միացյալ Նահանգներում՝ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը մեծ ուշադրություն է դարձրել խորանին սպասավորող երիտասարդներ պատրաստելու և նրանց եկեղեցական կյանքի մեջ ներգրավելու համար: |
|
Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնով մեկնարկել է Արարատյան շաբաթըԱյս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին կնշի Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները, Խոր Վիրապից Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր Գրիգոր Լուսավորչի դուրս գալու հիշատակությունը: Շաբաթը կավարտվի հունիսի 7-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնակատարությամբ: |
|
Այս տարի Արարատյան շաբաթը կմեկնարկի հունիսի 1-ինՍուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությանը կհաջորդեն Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները, Խոր Վիրապից Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր Գրիգոր Լուսավորչի դուրս գալու հիշատակությունը: Շաբաթը կավարտվի հունիսի 7-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնակատարությամբ: |
|
Մայիսի 29-ին տեղի կունենա Մայր Աթոռի հրատարակչության տպագրած գրքերի շնորհանդես«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կկայանա Գերմանացի պատմաբան և ցեղասպանագետ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված մեծագույն հանցագործությունն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի» գրքի շնորհանդեսը։ Տեղի կունենա նաև Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (1914-1917)», Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․), Արարատ քահանա Պողոսյանի «Սուրբ Էջմիածնի դերը ԺԶ-ԺԷ/16-17/ դարերի հայ ազատագրական պայքարում», Կարեն Մաթևոսյանի և Թամարա Մինասյանի համահեղինակած «ԱՐՑԱԽ․ վանքեր, եկեղեցիներ և ձեռագրեր» գրքերի շնորհանդեսները։ |
|
Այս կիրակի՝ մայիսի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Հոգեգալստյան տոնըՀոգեգալստյան տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 50 օր անց: Գործք առաքելոցում նկարագրված է, թե ինչպես է Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում աշակերտներին՝ նրանց դարձնելով Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ: Նրանք սկսում են խոսել այն ժողովուրդների լեզուներով, որոնց պետք է քրիստոնեություն քարոզեին: Հոգեգալստյան տոնը կոչվում է նաև երրորդության տոն, քանի որ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով հայտնվում է երրորդության խորհուրդը: |











