Խաչվերացի պահքը սկսվում է սեպտեմբերի 11-ից


Սեպտեմբերի 17-ին քրիստոնյա հայությունը կնշի այս տարվա հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Իսկ մինչ այդ՝ ամսի 11-ից, կսկսվի տաղավար տոնին նախորդող շաբաթապահքը:

Սանգիբարանի Ավետարանը Ս. Շողակաթ վանք բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին


11-12-րդ դարեր թվագրվող Ավետարանը Հայաստան են բերել սանգիբարանցիները 1972 թվականին և հանձնել Մաշտոցյան մատենադարանի պահպանությանը։ Ինչպես նշում է ավագ գիտաշխատողը, Մատենադարանում պահվում են մի շարք ձեռագրեր, որոնք հռչակված են բժշկության զորությամբ և հրաշագործությամբ։ Այդ ձեռագրերից է նաև այս Ավետարանը։

Հուլիսի 16-ին Հայ եկեղեցին կնշի Պայծառակերպության (Վարդավառ) տոնը


Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի նաև հաջորդ օրը:

 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց Արևելյան թեմի ուխտավորներին


Հուլիսի 11-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին: Նրանց ուղեկցում էին Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանը և Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տ. Անդրեաս քահանա Կարապետյանը:

 

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում


Աստվածաբան, փիլիսոփա, քարոզիչ, բանաստեղծ, երգահան, պատմիչ, մանկավարժ կաթողիկոսի մշակութային և հոգևոր –եկեղեցական ժառանգությունը համամարդկային արժեքների շարքն է դասվում: Նշանակալից էր Փարիզում հունիս ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը և նույնանուն խորագրով ցուցադրությունը:

 

Խաչափայտի մասունքը Ս. Էջմիածնից տարվեց Հայրավանք՝ ուխտի պատարագի


Հոգեգալստյանը հաջորդող հինգերորդ կիրակին Սևանա լճի ափին գտնվող Հայրավանք վանական համալիրի ուխտի օրն է: Այդ օրը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանք է բերվում Տիրոջ Խաչափայտի մասունքը, մատուցվում է պատարագ, կատարվում է անդաստանի կարգ: Այս տարի ուխտագնացությունը հուլիսի 2-ին էր. Էջմիածնից և Հայաստանի այլ վայրերից բազմաթիվ ուխտավորներ այցելեցին վանք և մասնակցեցին պատարագին:

ՀԵՀԵՄ-ը այս տարի ևս կազմակերպում է համահայկական ուխտագնացություն


Հուլիսի 5-10-ը Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, կազմակերպում է Համահայկական ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով:

 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներն ու դասախոսները հյուրընկալվեցին Հայոց հայրապետին


Հունիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Համալսարանականների համար օրը կրկնակի տոնական էր․ ֆակուլտետը նշում էր հիմնադրման 55-ամյակը և շրջանավարտները պետք է ավարտական վկայականներ ստանային:

 

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց պատերազմում որդիներ կորցրած ընտանիքիների հետ


«Ձեր զավակները պսակն են մեր ժողովրդի ազատ կյանքի ապահովման, նրանց կյանքն առավել իմաստավորված է, քան շատերինս, հայրենաշինության տեսանկյունից մեր կյանքի արդյունքը երբեք չի կարող հավասարվել տղաների կատարած սխրագործությանը»․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Մասյացոտնի թեմի Արարատ համայնքի շուրջ տասն ընտանիքի, որոնց որդիները զոհվել են կամ անհայտ կորել 44-օրյա պատերազմի ժամանակ:

 

Այս տարի Լուսավորչի նշխարների գյուտի տոնը կնշվի հունիսի 24-ին


Հունիսի 19-ից սկսվել է Լուսավորչի հնգօրյա պահքը, որը սովորաբար նախորդում է Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին:

Հոկտեմբերի 8-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն


Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ այս տարվա հոկտեմբերին Մյուռոնօրհնությանը կհաջորդի եպիսկոպոսական ձեռնադրություն, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Հոգեգալստյան տոնը և Սևանավանքի Ս. Առաքելոց եկեղեցու ուխտի օրը այս տարի մայիսի 28-ին է


Սուրբ Հարության տոնից 50 օր անց նշում ենք Հոգեգալստյան տոնը՝ Առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունը: Այս տարի այն կնշենք մայիսի 28-ին: