ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներին


Ամենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի ուղեկցությամբ: Տեր հայրերը հայրապետին ներկայացրին իրականացրած ձեռնարկները, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել տեղահանված արցախցիներին աջակցելու Մայր Աթոռի ծրագրերը:

 

Դպրական տվչություն Բրազիլիայի հայոց թեմում


Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ մայր տաճարում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն: Վահրամ Գասպարյանը, Ֆելիպե Մավուշյանը և Դրո Գալաճեանը, որոնք տարիներ շարունակ սպասավորում են ծիսական արարողությունների ժամանակ, հոգևոր ծառայության դպրական աստիճան ստացան:

 

Հայոց հովվապետը հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ նշանավորելու Ս. Ներսես Շնորհալու հիշատակը


Հայոց մեծագործ կաթողիկոս Ներսես Շնորհալու վախճանման 850-րդ տարելիցի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ տարբեր միջոցառումներով նշանավորելու Սուրբ Ներսես Շնորհալու անմար հիշատակը։ Նոյեմբերի 26-ին, ժամը 17։30-ին, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում «Սուրբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությունը» թեմայով բանախոսություն կլինի, կհնչեն հոգևոր երգեր, տաղեր և շարականներ:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամները պատվո բարձր շքանշանների են արժանացել


Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանների արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Աշոտ Ալեքսանյանը, Կորյուն Ղաֆադարյանը և Հրաչ Պողոսյանը: «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ ծառայությունների:

 

«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ծրագրերը տեղահանված արցախցիների համար


Ավելի քան 400 տեղահանված ընտանիքներ բնակություն են հաստատել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում: «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը արցախցի ընտանիքներին տրամադրել է տաք հագուստ, անկողնու պարագաներ, սնունդ և բժշկական սպասարկում:

 

Ղազարավանի միանձնուհիներին և գյուղի դպրոցականներին հյուրընկալել է Ամենայն հայոց հայրապետը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արագածոտնի թեմի Ղազարավան գյուղի մի խումբ դպրոցականների՝ ծնողների, ուսուցիչների՝ Ս. Նարեկ վանքի միանձնուհիների ուղեկցությամբ:

 

Այս տարի Ս. Թարգմանիչների տոնը հոկտեմբերի 14-ին է


Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:

 

Իրաքի հայոց թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ:

Հոկտեմբերի 1-ին Վարագա սուրբ Խաչի տոնն է


Խաչվերացից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տերունական նշանին նվիրված այս տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, որը կսկսվի սեպտեմբերի 25-ից:

 

Սեպտեմբերի 17-ին Խաչվերաց է


Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տարվա վերջին տաղավար տոնն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին:

 

Խաչվերացի պահքը սկսվում է սեպտեմբերի 11-ից


Սեպտեմբերի 17-ին քրիստոնյա հայությունը կնշի այս տարվա հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Իսկ մինչ այդ՝ ամսի 11-ից, կսկսվի տաղավար տոնին նախորդող շաբաթապահքը:

Սանգիբարանի Ավետարանը Ս. Շողակաթ վանք բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին


11-12-րդ դարեր թվագրվող Ավետարանը Հայաստան են բերել սանգիբարանցիները 1972 թվականին և հանձնել Մաշտոցյան մատենադարանի պահպանությանը։ Ինչպես նշում է ավագ գիտաշխատողը, Մատենադարանում պահվում են մի շարք ձեռագրեր, որոնք հռչակված են բժշկության զորությամբ և հրաշագործությամբ։ Այդ ձեռագրերից է նաև այս Ավետարանը։