
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կկայանա Գերմանացի պատմաբան և ցեղասպանագետ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված մեծագույն հանցագործությունն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի» գրքի շնորհանդեսը։ Տեղի կունենա նաև Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (1914-1917)», Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․), Արարատ քահանա Պողոսյանի «Սուրբ Էջմիածնի դերը ԺԶ-ԺԷ/16-17/ դարերի հայ ազատագրական պայքարում», Կարեն Մաթևոսյանի և Թամարա Մինասյանի համահեղինակած «ԱՐՑԱԽ․ վանքեր, եկեղեցիներ և ձեռագրեր» գրքերի շնորհանդեսները։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2026-05-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ