Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որին պատրաստվում են շաբաթապահքով: Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմությունն է: Հուլիսի 27-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, կրկին պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան կարգ, որի ընթացքում քահանան ննջեցյալների անունները կհիշատակի Տիրոջ առջև:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2025-07-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ