
Սուրբ Հարության տոնից 50 օր անց Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հոգեգալստյան տոնը, որը առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակությունն է: 2011 թվականից, Ամենայն հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հոգեգալստի տոնը հռչակված է նաև Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր: Ամեն տարի այդ օրը վանք են տարվում առաքյալների մասունքները: Պատարագի ավարտին կատարվում է Անդաստանի կարգ՝ երկրի ու եկեղեցու անսասանության համար:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2025-06-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ