Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն և Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցիների համայնքների ուխտավորներին, որոնց առաջնորդել են Վազգեն քահանա Քուզույանը և Թադեոս քահանա Բարսեղյանը: Նորին Սրբությունն օրհնել է ներկաներին, կարևորել դեպի հայրենիք ուխտագնացությունների կազմակերպումը, քանի որ լավագույն առիթ է ստեղծվում հոգևոր նորոգության, հայրենաճանաչության և հայրենասիրական զգացումների զորացման համար։

 
2025-07-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ