Աստվածամոր վերափոխման տոնի առիթով կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ- մրցույթ


Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացվել է «Մայրություն և ընտանիք» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Արդեն երրորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները խաղ-մրցույթով են նախապատրաստվում Աստվածամոր տոնի պատարագին: Ավելի քան 10 թիմերի միջեւ ընթացող թեժ պայքարում հաղթող է ճանաչվել Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Խաչ» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Զորավոր Ս. Աստվածածնի «Զորավոր» միությունը, իսկ երրորդ հորիզոնականը` Առաջնորդանիս Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը։ 

Ավարտվել է Դիլիջանում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումը


ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել Ամենայն Հայոց հայրապետի հետ: Վերջին օրը սկաուտները անցկացրել են խարույկի մոտ։ ՀԲԸՄ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ հայրենիքում սկաուտների հաջորդ բանակումներն ավելի բազմամարդ և ավելի ընդլայնված աշխարհագրությամբ կլինեն:

 

Ավարտվել է Դիլիջանում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումը


ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել Ամենայն Հայոց հայրապետի հետ: Վերջին օրը սկաուտները անցկացրել են խարույկի մոտ։ ՀԲԸՄ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ հայրենիքում սկաուտների հաջորդ բանակումներն ավելի բազմամարդ և ավելի ընդլայնված աշխարհագրությամբ կլինեն:

 

Նկարիչների միությունում բացվել է Մանոն-Արմինե Ավետիսյանի ցուցահանդեսը


Նկարիչների միությունում բացվել է Մանոն-Արմինե Ավետիսյանի «Էմոցիոնալ փոթորիկ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են կարչուհու տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքները։ Մանոն-Արմինե Ավետիսյանը Մայր Աոթռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի մանկավարժն է: Դասավանդում է ավելի քան 30 տարի: Նրա սաները մասնակցում են Հայաստանյան ու միջազգային մրցույթների։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին


Վեհափառ Հայրապետը երիտասարդներին պատգամել է անխաթար պահել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը ազգային արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին: Կամավորական ծրագրի մասնակցելու համար Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների ավագ խմբի անդամները 24-ն են։ Նրանց նպատակն է հաղորդակից լինել հայրենիքի պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել ՀԲԸՄ կենտրոնական վարչության ջանքերը հայրենանվեր առաքելության, Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող զորակցության, կրթադաստիարակչական, մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար։ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրին մասնակցում են Սիրիայի, Իրանի, Իրաքի և Հայաստանի մոտ 138 սկաուտ: Ճամբարը սկսել է գործել 2007 թվականից Լերմոնտովոյի Թեժ լեռ տարածքում: Քովիդից հետո 4 տարի բանակումը չէր գործել և միայն այս տարի է վերաբացվել։

 

Ռումին ուղղափառ եկեղեցին Մայր Աթոռի հրավերով կաջակցի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին


Ռումին ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Հայ առաքելական եկեղեցու հրավերով Հայաստան է եկել ուսումնասիրելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքները եւ Մայր Աթոռի հետ հետագայում նրանց աջակցելու համար։ Նրանք բոլոր ծխերում ֆինանսկանա աջակցություն են հավաքում Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։ Մայր Աթոռի սոցիալական հարցերի գրասենյակի օգնությամբ հոգեւորականները Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելել են արցախցիներին եւ պարզել նրանց հիմնական կարիքները։

 

Արցախից բռնի տեղահանված անգլերենի մասնագետը Երեւանում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում


Արցախից բռնի տեղահանված Հասմիկ Արզումանյանը ավազանկարչություն է սովորեցնում Երևանում ապրող արցախցի երեխաներին: Նա շրջափակման ընթացքում Ստեփանակերտում հիմնել է ավազանկարչության կենտրոն, որտեղ դասական երաժշտության ուղեկցությամբ, գունավոր ավազներով երեխաները նկարել են՝ համրավելով էլեկտրականության ժամանակացույցի հետ: Երևանում հաստատվելուց հետո մասնակցել է Յունիսեֆի և «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կազմակերպած հատուկ վերապատրաստման դասընթացին։

 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին


Այս ամիս Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 21 քահանա է մասնակցել երեքշաբաթյա դասընթացներին: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը, ամրապնդել հավատքը, հույսը և սերը ժողովրդի կյանքում, իրենց հոգեխնամ առաքելությունը իրագործել ի բարօրություն հավատավոր հայորդիների, մայր Եկեղեցու պայծառության և հայրենիքի շենացման։

 

150 արցախցի երեխաներ Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորությամբ հանգստանում են Վանաձորում


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանավորությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում ավելի քան 150 արցախցի երեխաներ ամառային հանգիստն են անցկացնում: «Կատմանդու» Հոգևոր-մշակութային և սպորտային ուղղվածություն ունեցող ճամբարը Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գործել է 2014թ․-ից։ Ճամբարականները հաճախ են հանդիպում ու զրուցում թեմի հոգևորականների հետ, միասին վոլեյբոլ ու շախմատ են խաղում:

 

Աշխարհի 16 երկրների լավագույն մասնագետները մասնակցում են հայագիտական միջազգային կոնգրեսին


Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ հուլիսի 19-22-ը Հայաստանում անցկացվում է Հայագիտական միջազգային կոնգրես, որին մասնակցում են աշխարհի խոշոր գիտական կենտրոնները։ Կոնգրեսը կարող է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ: Շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ` Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից երեք օր ներկայացնում են հայագիտական ժամանակակից կենտրոնները, հայագիտության մարտահրավերները և հեռանկարները:

 

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել


Հայ Առաքելական եկեղեցին նշել է եկեղեցու հիմնադիրներից մեկի՝ Թադեոս առաքյալի և քրիստոնյա առաջին նահատակներից Սանդուխտ կույսի հիշատակը: Այդ առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի է տարվել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը: Հենց նա է դարձի բերել արքայադուստր Սանդուխտ կույսին, որին հայրը՝ Սանատրուկ արքան, զնդան է նետել, ապա հրամայել սպանել նրան: Ս. Սանդուխտը համարվում է առաջին հայ քրիստոնյա մարտիրոսուհին: