Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբաններն ուղևորվել են Եռաբլուր զինվորական պանթեոն, աղոթել Հայաստանի և Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հոգիների խաղաղության համար: Մինչեւ այդ՝ Մայր Աթոռում պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի ննջեցյալների հիշատակության օր է։ Եկեղեցին հորդորում է այդ օրը այցելել հանգուցյալների շիրիմներին և աղոթել նրանց համար:

 
2025-01-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ