
Շուրիշկանի սուրբ Ավետարանը տեսնելու համար ուխտավորները գնացել են Մատենադարան։ Նրանք աղոթել են իրենց ընտանիքի անդամների առողջության և հայ գերիների ազատության համար։ Շուրիշկանի սուրբ Ավետարանը հայտնի է իր հրաշագործ ուժով։ Այս խնդրակատար մատյանը դարեր շարունակ օգնել է հավատացյալներին՝ բուժելով հիվանդներին և կատարելով նրանց աղոթքները։ Ավետարանը տարին մեկ անգամ` Կրկնազատկին, տարվում է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի: Այս տարի մինչ Կրկնազատկի տոնը` այն տեսնելու հնարավորություն կա մաշտոցյան Մատենադարանում:
2025-03-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ