|
Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է անիրավ տնտեսի առակըՊահոց շրջանի այս կիրակին անիրավ տնտեսի անունով է կոչվում: Օրն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակից։ Մի մեծահարուստ մարդ իր բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը լսում է, թե տնտեսը վատնում է իր ունեցվածքը և ազատում է նրան աշխատանքից։ Ըստ առակի՝ աշխատանքը կորցրած մարդը ընկճվելու փոխարեն հեռանալուց առաջ թեթևացնում է մեծահարուստի պարտապանների վիճակը: Մեծահարուստը, սակայն, ոչ թե բարկանում, այլ հակառակը` գովում է նրան: |
|
Նկարիչ-վերականգնող ուսանողները մաքրում են Սուրբ Սարգիս եկեղեցու կտավներըՇառլ Ազնավուրի անվան մշակույթի քոլեջի նկարիչ-վերականգնողների 4-րդ կուրսի ուսանողները Սուրբ Սարգիս առաջնորդարանի սրահում եկեղեցու կտավները մաքրում են տարիների փոշուց ու կեղտից: Խմբին վստահված է միայն կտավների մաքրման աշխատանքը, իսկ ճաքեր, վնասվածքներ հայտնաբերելու դեպքում՝ կտավները կհանձնվեն մասնագետներին: Քոլեջի ուսանողները որպես պրակտիկանտ այցելել են Էջմիածնի Մայր Տաճար, հետևել որմնանկարների վերականգնման աշխատանքներին, ավագ գործընկերներից սովորել նրբություններն ու տեխնիկան: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներինԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին։ Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձել վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։ |
|
Վեհափառ Հայրապետին է հանձնվել «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանձնվել է «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշան՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից: Ռուս եկեղեցու հովվապետը իր գնահատանքն է արտահայտել երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում հայոց հայրապետի ունեցած նշանակալի ավանդի համար։ |
|
Հայ օգնության ֆոնդը վճարել է Արցախից բռնի տեղահանված 50 բուժաշխատողների կրթավճարներըՀայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմում ստեղծված Հայ օգության ֆոնդի Հայաստանի գրասենյակը վճարել է Արցախից բռնի տեղահանված 50 բուժաշխատողների կրթավճարները: Նրանց մի մասը կլինիկական օրդինատուրա է անցել, մյուսները՝ ավելի կարճաժամկետ կրթական ծրագերում են ընդգրկվել: Արցախից բռնի տեղահանված բժիշկների աջակցության ծրագրի շրջանակում բուժաշխատողները ձեռք են բերել թարմ մասնագիտական գիտելիք և Հայաստանում աշխատելու հնարավորություն: Հայ օգնության ֆոնդը ծրագիրն իրականացնելիս գործակցել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ: |
|
Շուրիշկանի սուրբ Ավետարանը ցուցադրվում է Մաշտոցյան ՄատենադարանումՇուրիշկանի սուրբ Ավետարանը տեսնելու համար ուխտավորները գնացել են Մատենադարան։ Նրանք աղոթել են իրենց ընտանիքի անդամների առողջության և հայ գերիների ազատության համար։ Շուրիշկանի սուրբ Ավետարանը հայտնի է իր հրաշագործ ուժով։ Այս խնդրակատար մատյանը դարեր շարունակ օգնել է հավատացյալներին՝ բուժելով հիվանդներին և կատարելով նրանց աղոթքները։ Ավետարանը տարին մեկ անգամ` Կրկնազատկին, տարվում է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի: Այս տարի մինչ Կրկնազատկի տոնը` այն տեսնելու հնարավորություն կա մաշտոցյան Մատենադարանում: |
|
Պահոց շրջանում՝ ուրբաթ օրերին, կկատարվեն Հանգստյանժամերգություններ, իսկ չորեքշաբթի առավոտյան՝ արևագալի Երեկոյան Խաղաղական և հանգստյան ժամերգությունները կատարվում են մայրամուտից առաջ, խորհրդանշելով Քրիստոսի թաղումը, դժոխք իջնելն ու արդարներին տանջանքներից ազատելը: Հոգևորականները անդորր ու խաղաղություն են խնդրում ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգու համար: |
|
Մայր Աթոռը լույս է ընծայել Վեհափառ Հայրապետի ելույթները, խոհերը, պատգամներն ու օրհնության խոսքերըԱնցած տարի լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-ամյակը, և այդ առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը առանձին գրքույկով արևմտահայերեն լույս է ընծայել Նորին Սրբության խոհերը, հատվածներ կոնդակներից, քարոզներից, ելույթներից, պատգամներից և օրհնության խոսքերից: Այդ ամենը հրատարկվել է Էջմիածին ամսագրում և Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթում` 1999-2022 թվականներին: |
|
Բուն Բարեկենդանի տոնին Պատարագ են մատուցել Էրեբունի համայնքի կիսակառույց Սուրբ Մեսրոպ եկեղեցումԵկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը Սուրբ Պատարագը մատուցել է տնակում։ Հավատացյալների մի մասը սրբազան արարողությանը մասնակցել է բակում։ Սուրբ Մեսրոպ եկեղեցում՝ տնակային պայմաններում գործում են գորգագործության, անգլերենի խմբակներ ինչպես նաև կիրակնօրյա դպրոց: |
|
Վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության մշտական ցուցադրությունըԱյս տարի լրանում է անվանի արվեստագետ, մտավորական Վարդգես Սուրենյանցի ծննդյան 165 ամյակը: Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին, Հակոբ ավագ քահանայի ընտանիքում: Վարդգես Սուրենյանցի ու 18-20 րդ դարերի հայ հեղինակավոր նկարիչների գործերը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Վերանորոգումից հետո վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը: |
|
Ռուբեն Սևակի 140 ամյակի առիթով գրողի անվան թանգարանում կազմակերպվել է ցերեկույթՌուբեն Սևակի ամբողջ արխիվը հավաքել է նրա եղբորորդին՝Հովհաննես Չիլինկիրյանը։ 2013թ. Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով ՄԱՍԷ դարձավ Ռուբեն Սևակի վերջին հանգրվանը: Թանգարանը իր այցելուներին պատմում է Ռուբեն Սևակի գրական-հասարակական գործունեության մասին. այն միաժամանակ դարձել է նաև մշակութային միջոցառումների կազմակերպման նախընտրելի վայր շատ արվեստագետների համար: Ներկայացված են ոչ միայն գրողի անձնական արխիվը, այլև նույն ժամանակաշրջանի հայ նկարիչների աշխատանքները: |
|
Մատենադարանում բացվել է «Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցադրությունըՀեղինակաները Երևանի Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաներն են, որոնք Հանդիպում են շաբաթը մեկ անգամ: Նրանք ուսումնասիրում են ի՞նչ է ծաղկելը, ի՞նչ են միջնադարում ծաղկել մանրանկարիչները, ծանոթանում են մանրանկարչության պատմությանը, պահպանված ձեռագրերին և Մատենադարանի աշխատանքներին։ |











