
Ցուցադրության նմուշները երկու տարբեր հավաքածուներից են: Մի հատվածում «ARAM» միության հավաքագրած նյութերն են Մարսելի Քեմփ Օտտո նախկին զինվորական ճամբարում հայ գաղթականների մասին։ Մյուսում պատմության թանգարանի հավաքածուի նմուշներն են, որոնք պատմում են այն վայրերի մասին, որտեղից հայ գաղթականները հասել են Ֆրանսիա: Գաղթականների մեծ մասը Սեբաստիայից են, նաև Կոնիայից, Յողզաթից, Այնթափից, Վանից, Խարբերդից ու Թոքատից: 1915-ին տեղահանված գաղթականները երկար ժամանակ թափառել են անապատներում, իրենց ծննդավայրերից փորձել են հեռու չգնալ՝ չկորցնելով տուն դառնալու հույսը: 1922-ին Իզմիրի անկումը վերջնականպես խորտակել է վերադառնալու հույսերը: Դրանով է պայմանավորված, որ նրանք Մարսել են հասել ոչ թե 1915-ին, այլ 1922-ին:
2025-04-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ