
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակցած հոգևորականների 19-րդ խմբի անդամներին: 2023-ից Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 400 հոգևորականներ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մասնակցել են երեքշաբաթյա դասընթացներին, հոգևոր կյանքին վերաբերող արդի թեմաների ուսումնասիրությունից ու քննարկումներից զատ հոգևորականները 3 շաբաթ շարունակ հնարավորություն են ունեցել ապրել միաբանական կյանքով, մասնակցել ժամերգություններին, նորոգել իրենց ուխտն ու զորանալ Մայր Աթոռից բխող օրհնությամբ։
2025-05-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ