
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ, Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ուխտերթ է անցկացվել: Ուխտերթից առաջ հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցում երեկոյան ժամերգության և ընդհանրական խոստովանության են մասնակցել: Տեր Տաթև քահանա Մարուքյանը նկատել է, որ ուխտերթի նպատակը ինքնամաքրվելն է ու հոգևոր բուժումը: Տեր Հայրը հավատացյալներին հորդորել է երբեք չհուսահատվել, աղոթել և չկասկածել աղոթքի զորությանը:
2025-07-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ