Բորիս Ստեփանյանը պատերազմից հետո


Բորիս Ստեփանյանը Հադրութի Տող գյուղից է: Պատերազմը Բորիսիսց խլել է ոչ միայն առողջությունը, այլև տունն ու տեղը: Ծանր վիրավորում ստանալուց հետո ստիպված են եղել դեգերել մարզից մարզ, հանրակացարանից՝ հյուրատուն, ի վերջո ընտանիքի մտերիմներից մեկի աջակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դրամահավաք են կազմակերպել եւ բնակարան ձեռք բերել Կոտայքի մարզի Արգել գյուղում:

Ռաֆայել Ազիզյանը պատերազմից հետո


«Գլխիս աջ կողմն 80 տոկոսով տիտան է»։ Ռաֆայել Ազիզյանի հաշմանդամության կարգն իջեցրել են՝ պատճառաբանելով, որ ունակ է ինքնուրույն հոգալու սեփական կարիքները։ Քսանհինգամյա երիտասարդը հակառակորդի գնդակից ծանր վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։

Հայկ Ժամկոչյանը պատերազմից հետո


2020-ին Հայկը ժամկետային զինծառայող էր: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց Արցախյան 44–օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 16–ին, երբ Հարդութում նահանջի, ապա՝ գրոհի հրաման է հնչում, դիպուկահարի կրակոցից ողնուղեղային վնասվածք է ստանում: Այսօր երիտասարդը տեղաշարժվում է անվասայլակով: Նոր Հաճնում, որտեղ ապրում է, թեքահարթակների և այլ հարմարությունների համատարած բացակայության է: Չնայած դժվարություններին՝ Հայկը ապագայի ծրագրեր ունի:

Տիգրան Մկրտչյանը պատերազմից հետո


Տիգրան Մկրտչյանը 25 տարեկան է, արցախյան երկու պատերազմի մասնակից։ Վիրավորվել է 2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ, կամավորագրվել նաև 2020թ․ 44-օրյային։ Առողջական վիճակի պատճառով երկար ժամանակ աշխատանք գտնել չի հաջողվել։ Սկսել է ստեղծագործել, շուտով Տիգրանի առաջին ցուցահանդես-վաճառքը կլինի Հերոսների վերականգնողական քաղաքում, ստացված հասույթը պատրաստվում է ներդնել նոր ծրագրերում, լուծել ֆինանսական խնդիրները։

Հայկ Նալբանդյանը 44-օրյա պատերազմից հետո


Հայկ Նալբանդյանը վիրավորվել է 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին: Դիպուկահար է եղել, դիպուկահարի գնդակից էլ վիրավորվել է: «Կյանքս երկու մասի բաժանվեց` պատերազմից առաջ և հետո: Հետոն ավելի դժվար եմ անցնում, բայց պարտավոր եմ ավելի ուժեղ լինել ու լիարժեք ապրել ամեն մի օրը»,-ասում է ընդամենը 21-ամյա երիտասարդը: Հայկի հետ հանդիպել ենք չրագործական իր փոքրիկ արտադրամասում:

Էրիկ Գրիգորյանը 44-օրյա պատերազմից հետո


«Համացանցով գտել եմ իմ տանկը, Բաքվում շքերթի էր մասնակցում: Հումորով եմ վերաբերում, ընկերներիս ասում եմ՝ ես Բաքու չհասա, փոխարենը՝ տանկս հասավ»: Էրիկ Գրիգորյանը շուշեցի է, 2020թ. հոկտեմբերի 24-ին Մատաղիսում վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից։ Էրիկի հետ հանդիպել ենք արվեստանոցում, «Կուճիր հույզերի» մեջ:

Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմից հետո


Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավորագրվել ու մեկնել է ճակատ։ Շուշիի պաշտպանության մարտերում ողնաշարի վիրավորում է ստացել: Այժմ անվասայլակով է: Երազում է սեփական տան ու արհեստանոցի մասին:

Սեյրան Սողոյանը 44-օրյա պատերազմից հետո


Սեյրանի ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ջաբրայիլի ամենաթեժ մատերի մասնակից դարձավ Սեյրանը: Վերջին կրակահերթը անհետևանք չմնաց: Սեյրանի հետ հանդիպել ենք պապական տանը՝ Մարտունիում: Տատի հետ ձուկ էր կտրտում ու երգում: Վստահ է, որ մի օր սայլակից վեր է կենալու ու քայլի:

Աբրահամ Հակոբյանը 44-օրյա պատերազմից հետո


Աբրահամ Հակոբյանը բեկորային վիրավորում է ստացել, դեմքն ամբողջությամբ բեկորներով է պատված, դրանք հեռացնելու համար ևս մեկ վիրահատության կարիք կա: «Հոգնել եմ վիրահատություններից»,- ասում է Աբրահամը: Ծանր վիրավորումից հետո բժիշկները քայլելու հույս չեն տվել, բայց կամքի շնորհիվ Աբրահամն այսօր ոչ միայն քայլում է, այլև վերադարձել է օպերատորի օգնականի իր աշխատանքին: Թեև աշխատանքը ֆիզիկապես ծանր է, վիրավոր ոտքի համար՝ դժվար, Աբրահամը չի էլ մտածում աշխատանքից հրաժարվելու մասին: Սկսել է նաև պատմվածքներ գրել. լիցքաթափվելու և մտքերը կարգավորելու լավ հնարավորություն է:

Տիգրան Մարտիրոսյանը 44-օրյա պատերազմից հետո


«Երկու օր արնաքամ եմ եղել: Բժիշկն ասաց, որ եթե պարանոցս մկանուտ չլիներ, գլխավոր երակս, որի վրայով անցնում է դեմքիս սպին, չէր դիմանա: Ինձ Աստված ու սպորտն են փրկել»: Տիգրանը պատերազմից հետո նոր կյանք է սկսել, բայց ստիպված է եղել թողնել սպորտը: Հադրությում ԱԹՍ-ի հարվածից է վիրավորվել: «Դանակ ունեի, մի կերպ ուժ գտա, հանեցի գրպանիցս ու պահում էի սրտիս մոտ, որ եթե հանկարծ թուրքի ձեն լսեմ, սպանեմ ինձ: Ձայներ լսեցի՝ տեսեք, մեկը շարժվում է, վանաձորցի Տիգրանն ա: Մերոնք եկել էին»:

Մեսրոպ Սարիբեկյանը 44-օրյա պատերազմից հետո


Մեսրոպ Սարիբեկյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ռուսաստանից է եկել հայրենիք ու կամավորագրվել: Մեսրոպի հայրը Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորել է, ընտանիքը տեղափոխվել է արտերկիր: Մեսրոպի հետ մեկ օր անցկացրեցինք Զինվորի տանը, որտեղ նա վիրավորվելուց հետո վերականգնողական բուժում է ստացել: Այժմ լուսանկարչությամբ է գումար վաստակում:

Սիրակ Գևորգյանը 44-օրյա պատերազմից հետո


Սիրակ Գևորգյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ասկերանի զորամասերից մեկում հասցրել էր ընդամենը մեկ ամիս ութ օր ծառայել, երբ հնչել էր տագնապը: Ձեռքի հյուսվածքների ու հանգույցների 7 վիրահատություն է տարել: Սիրակին հանդիպել ենք Եղեգնաձորի Սուրբ աստվածածին եկեղեցում, դպրական շապիկ հագնելու որոշումը կայացրել էր հերթական վիրահատությունից առաջ: