|
Աշոտ Թադևոսյանը պատերազմից հետո2020թ.-ի պատերազմի օրերին վիրավոր զինվորներին Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին բժիշկներից մեկը նկատեց՝ ինչպես են երկու զինվոր իրար ձեռք բռնել ու լուսանկարեց նրանց։ Լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցում։ Լուսանկարի վիրավոր զինվորներից մեկը Աշոտ Թադևոսյանն է: Ոտքի և ողնաշարի վնասվածք էր ստացել ականի պայթյունից: Ժամեր շարունակ արնաքամ էր եղել, մինչև մարտական ընկերները նրան դուրս էին բերել անվտանգ գոտի: Աշոտին հանդիպեցինք պատերազմից 3 տարի անց, Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում: |
|
Նարեկ Վարդանյանը պատերազմից հետո«Սովորական հայրենիք». այսպես է վերնագրել իր գիրքը 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանը: Սկսել է գրել է պատերազմի ընթացքում, շարունակել՝ գանգուղեղային ծանր վիրավորումից հետո: Երկար ժամանակ եղել կոմայի մեջ, ապա գրել է գիտակցության աստիճանի տատանումների, հիշողության կորուստ-վերադարձների ու չդադարող գլխացավերի ժամանակ: «Սովորական հայրենիք»-ն արդեն ապրում է ինքնուրույն կյանքով, Նարեկը՝ նույնպես: Ասում է՝ եթե չլիներ «Զինվորի տան» վերականգնողական բուժումը, ոչ միայն գրել չէր կարողանա, այլև ասել՝ ով է ինքը: |
|
Գևորգ Կարապետյանը 44-օրյա պատերազմից հետո2020թ. պատերազմը կրկնակի հարված հասցրեց Գևորգ Կարապետյանին. ծանր վիրավորում ստանալուց հետո երիտասարդ սպան կորցրեց նաև ժամկետային զինծառայող եղբորը՝ Արամին: «Նոյեմբերի 7-ին զանգեց ասաց, որ Շուշիում վիրավորվել է, նոյեմբերի 8-ին արդեն զոհվել էր, հնարավորություն չկար առաջին բուժօգնություն ցուցաբերելու, Շուշին արդեն մերը չէր»։ Գևորգը Հադրութից ընտանիքով տեղափոխվել և ապրում է Հայաստանում: Չնայած հաշմանդամությանը և կրտսեր եղբոր կորստին, փորձում է ապրել արժանապատիվ: |
|
Բորիս Ստեփանյանը պատերազմից հետոԲորիս Ստեփանյանը Հադրութի Տող գյուղից է: Պատերազմը Բորիսիսց խլել է ոչ միայն առողջությունը, այլև տունն ու տեղը: Ծանր վիրավորում ստանալուց հետո ստիպված են եղել դեգերել մարզից մարզ, հանրակացարանից՝ հյուրատուն, ի վերջո ընտանիքի մտերիմներից մեկի աջակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դրամահավաք են կազմակերպել եւ բնակարան ձեռք բերել Կոտայքի մարզի Արգել գյուղում: |
|
Ռաֆայել Ազիզյանը պատերազմից հետո«Գլխիս աջ կողմն 80 տոկոսով տիտան է»։ Ռաֆայել Ազիզյանի հաշմանդամության կարգն իջեցրել են՝ պատճառաբանելով, որ ունակ է ինքնուրույն հոգալու սեփական կարիքները։ Քսանհինգամյա երիտասարդը հակառակորդի գնդակից ծանր վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։ |
|
Հայկ Ժամկոչյանը պատերազմից հետո2020-ին Հայկը ժամկետային զինծառայող էր: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց Արցախյան 44–օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 16–ին, երբ Հարդութում նահանջի, ապա՝ գրոհի հրաման է հնչում, դիպուկահարի կրակոցից ողնուղեղային վնասվածք է ստանում: Այսօր երիտասարդը տեղաշարժվում է անվասայլակով: Նոր Հաճնում, որտեղ ապրում է, թեքահարթակների և այլ հարմարությունների համատարած բացակայության է: Չնայած դժվարություններին՝ Հայկը ապագայի ծրագրեր ունի: |
|
Տիգրան Մկրտչյանը պատերազմից հետոՏիգրան Մկրտչյանը 25 տարեկան է, արցախյան երկու պատերազմի մասնակից։ Վիրավորվել է 2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ, կամավորագրվել նաև 2020թ․ 44-օրյային։ Առողջական վիճակի պատճառով երկար ժամանակ աշխատանք գտնել չի հաջողվել։ Սկսել է ստեղծագործել, շուտով Տիգրանի առաջին ցուցահանդես-վաճառքը կլինի Հերոսների վերականգնողական քաղաքում, ստացված հասույթը պատրաստվում է ներդնել նոր ծրագրերում, լուծել ֆինանսական խնդիրները։ |
|
Հայկ Նալբանդյանը 44-օրյա պատերազմից հետոՀայկ Նալբանդյանը վիրավորվել է 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին: Դիպուկահար է եղել, դիպուկահարի գնդակից էլ վիրավորվել է: «Կյանքս երկու մասի բաժանվեց` պատերազմից առաջ և հետո: Հետոն ավելի դժվար եմ անցնում, բայց պարտավոր եմ ավելի ուժեղ լինել ու լիարժեք ապրել ամեն մի օրը»,-ասում է ընդամենը 21-ամյա երիտասարդը: Հայկի հետ հանդիպել ենք չրագործական իր փոքրիկ արտադրամասում: |
|
Էրիկ Գրիգորյանը 44-օրյա պատերազմից հետո«Համացանցով գտել եմ իմ տանկը, Բաքվում շքերթի էր մասնակցում: Հումորով եմ վերաբերում, ընկերներիս ասում եմ՝ ես Բաքու չհասա, փոխարենը՝ տանկս հասավ»: Էրիկ Գրիգորյանը շուշեցի է, 2020թ. հոկտեմբերի 24-ին Մատաղիսում վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից։ Էրիկի հետ հանդիպել ենք արվեստանոցում, «Կուճիր հույզերի» մեջ: |
|
Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմից հետոՆորայր Ավագյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավորագրվել ու մեկնել է ճակատ։ Շուշիի պաշտպանության մարտերում ողնաշարի վիրավորում է ստացել: Այժմ անվասայլակով է: Երազում է սեփական տան ու արհեստանոցի մասին: |
|
Սեյրան Սողոյանը 44-օրյա պատերազմից հետոՍեյրանի ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ջաբրայիլի ամենաթեժ մատերի մասնակից դարձավ Սեյրանը: Վերջին կրակահերթը անհետևանք չմնաց: Սեյրանի հետ հանդիպել ենք պապական տանը՝ Մարտունիում: Տատի հետ ձուկ էր կտրտում ու երգում: Վստահ է, որ մի օր սայլակից վեր է կենալու ու քայլի: |
|
Աբրահամ Հակոբյանը 44-օրյա պատերազմից հետոԱբրահամ Հակոբյանը բեկորային վիրավորում է ստացել, դեմքն ամբողջությամբ բեկորներով է պատված, դրանք հեռացնելու համար ևս մեկ վիրահատության կարիք կա: «Հոգնել եմ վիրահատություններից»,- ասում է Աբրահամը: Ծանր վիրավորումից հետո բժիշկները քայլելու հույս չեն տվել, բայց կամքի շնորհիվ Աբրահամն այսօր ոչ միայն քայլում է, այլև վերադարձել է օպերատորի օգնականի իր աշխատանքին: Թեև աշխատանքը ֆիզիկապես ծանր է, վիրավոր ոտքի համար՝ դժվար, Աբրահամը չի էլ մտածում աշխատանքից հրաժարվելու մասին: Սկսել է նաև պատմվածքներ գրել. լիցքաթափվելու և մտքերը կարգավորելու լավ հնարավորություն է: |











