Շուշիկի բենդ


«Շուշիկի» բենդը հանրայնացնում է Կոմիտասի երաժշտությունը

«Շուշիկի» բենդի աղջիկները ծանոթացել են Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում։ Նրանք կատարում են հայկական ֆոլկ երաժշտություն, մարզերում իրականացնում են կրթական տարբեր ծրագրեր, հանրայնացնում են կոմիտասյան երաժշտությունը: Արդեն երկու տարի է բենդը մասնակցում է միջազգային փառատոնի։ Վերջին շրջանում հաճախ երաժշտական ծրագրեր են իրականացնում Տավուշի մարզում։
 

«Մասունք» ավանդական երգի-պարի համույթ


Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հանրայնացնում է ոչ միայն ազգային երգն ու պարը, այլև տարբեր գավառների, շրջանների ծեսերը, խաղերն ու տոները: Համույթի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք երեկոյան ժամերին՝ իրենց հիմնական աշխատանքից հետո հավաքվում են, երգում ու պարում։

Արցախի այաներ համույթ


2017 թվականին Ստեփանակերտում կազմավորված Արցախի այաներ համույթը բեմում կենդանացրել է գերդաստանի մեծ մոր կերպարը, որը Արցախի բարբառով երգեր է երգում, օրհնում ու առակներով խոսում: Արցախից բռնի տեղահանվելուց հետո առավել մեծ նախանձախնդրությամբ է գործում համույթը:

«Լույս» վոկալ հնգյակ


Առաջիկայում «Լույս» վոկալ հնգյակը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա համերգի։ Սովորաբար շրջագայությունների ընթացքում, եթե համընկնում է կիրակի օրվա հետ, խումբը որեւէ եկեղեցում երգում է պատարագի ընթացքում։ Երբեմն «Լույսը» հրավերով երգում է նաեւ Հայաստանի եկեղեցիներում։ Հնգյակը ձևավորվել է 20 տարի առաջ Գեղարդավանքում։

«Խազեր» երգչախումբ


Այս տարի «Խազեր» երգչախումբը պատրաստվում է կամավորականից անցում կատարել պրոֆեսիոնալի։ Դրա համար խմբի անդամները բանակցում են պրոդյուսերների հետ, փորձում են գումար գտնել։ Երգչախումբը ձևավորվել է 2013 թվականին։ Կատարում է ազգային դասական երաժշտություն՝ հիմք ունենալով Կոմիտասի դպրոցը։

Արցախի պետական ջազ նվագախումբը շարունակում է գործել


Բազմաթիվ փորձություններից ու զրկանքներից հետո Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտները Հայաստանում իրենց առաջին փորձերն են անում և համերգի պատրաստվում: Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը համոզված է, որ անկախ հանգամանքից ու տրամադրությունից, պետք է աշխատել:

Օլդ բենդ


2014 թվականից երիտասարդների ուժերով կազմավորված «Old band»-ը հայկական ֆոլկ երաժշտության յուրօրինակ մշակումներ է ներկայացնում: Երաժշտական քառյակը մեզ հայտնի գործերը, հարստացնելով հարմոնիկ ու ռիթմիկ կողմերով, ձգտում է ստանալ երգչախմբային հնչողություն:

«Նյու Կվինտետ» խումբ


Ուրույն ստեղծագործական ճանապարհ անցած հինգ երաժիշտ միավորվել և կազմել է «Նյու Կվինտետ» խումբը։ «Փորձասենյակում» հայկական ջազը նոր գույներով ու հեղինակային գործերով հարստացնելու փորձ է:

Ջագ Բամբիռ. մաս 2-րդ


Հայկական ֆոլք-ռոքի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջագը, պատմում է անցած ճանապարհի, ընկերների ու իր գրած երգերի մասին: Ներկայացնում է հին ու դեռևս չձայնագրված երգեր:

Ջագ Բամբիռ. մաս 1-ին


Հայկական ֆոլք-ռոքի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջագը, պատմում է անցած ճանապարհի, ընկերների ու իր գրած երգերի մասին: Ներկայացնում է հին ու դեռևս չձայնագրված երգեր:

Մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբ


Պատանիներից և երիտասարդներից կազմված կամերային նվագախումբը հիմնադրվել է 22 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում: Ապագա երաժիշտները վաղ տարիքից սովորում են բացահայտել նվագախմբային արվեստի գաղտնիքները, ձեռք բերում բեմական փորձ, ծանոթանում երաժշտական աշխարհի երևելիների հետ:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն


Փորձեր, դեկորների պատրաստման արհեստանոցներ, տիկնիկագործների ու գրիմի սենյակներ։ «Փորձասենյակ»-ի նկարահանող խումբը եղել է Տիկնիկային թատրոնի բոլոր հայտնի ու անհայտ անկյուններում, արձանագրել հետնաբեմի անցուդարձը: