
Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում: Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները:
|
«Նեմրա» ռոք խումբՌոք խումբ կազմելու գաղափարը հղացել են Վանն ու Վասպուրը: Ապա՝ նրանց միացել են Մարեկն ու Մարիաննան: Խմբի անունը որոշել են դնել Նեմրա: Մնացածը՝ պատմում են իրենք: |
|
«Տիեզերք» բենդ«Տիեզերք» բենդի աղջիկները երազում են, որ Ամանորի գիշերը մեծ փաթիլներով ձյուն գա: Փորձասենյակում նրանք խոսում են իրենց ստեղծագործությունների մասին և ամփոփում տարին: |
|
«Միքայել Ոսկանյան և ընկերներ»2011թվականին ստեղծված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ամենաինքնատիպ երաժշտական խմբերից է: Երկացանկում ընդգրկված են հայտնի ստեղծագործությունների մշակումներ ու հեղինակային գործեր: Այս խմբում թառը մենակատար գործիք է: Երաժշտության մեջ միախառնված են ջազի, հայկական ֆոլկի, ռոքի և ֆյուժեն երաժշտության տարրեր: Մեր տեսախցիկը «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի փորձասենյակում է: |
|
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնԱնկախության շրջանում կազմավորված Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը (ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան) նշանակալի ներդրում ունի մեր թատերական կյանքում: 25 տարվա ընթացքում կենտրոնի արվեստագետները Հայաստանում և Արցախում տասնյակ թատերախմբեր ու թատրոններ են հիմնել: Կենտրոնի «Կարապետ» թատերախումբն էլ անիվների վրա է՝ շրջում է հեռավոր գյուղերում ու քաղաքներում, բեմադրություններով զվարճացնում և կրթում փոքրերին: |
|
«Գաթա» բենդՀայկական ֆոլք երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով «Գաթա» բենդը ունկնդիրների մեծ լսարան ունի: Խմբի երկացանկը բազմաժանր է՝ օրորոցայինից մինչև ռազմահայրենասիրական, գուսանականից մինչև հոգևոր: Ինքնատիպ են նաև խմբի տեսահոլովակները՝ փորձասենյակից ուղիղ համացանց: |
|
«Բերդ» պարային անսամբլԱվելի քան 50 տարվա պատմություն ունեցող «Բերդ» պարային անսամբլը մենահամերգներով եղել է աշխարհի տարբեր բեմերում, մասնակցել փառատոների ու մրցույթների, արժանացել բարձր պարգևների: Չնայած անսամբլի կազմը մի քանի անգամ սերնդափոխվել է, բայց անփոխոխ են մնացել դիմագիծն ու որդեգրած սկզբունքները: |
|
Ռոզեն ԹալՀայկական ռոք միջավայրում «Ռոզեն Թալ» պրոգրեսիվ ռոք խմբի անունը հաճախ է շրջանառվում: Երաժիշտները վաղուց գիտեն միմյանց, հանդես են եկել տարբեր նախագծերում, նոր խմբի կազմում աշխատում են մեկ տարի: Արդեն հասցրել են ձայնագրություններ անել, հանդես են գալիս երևանյան ակումբներում, աշխատում նոր գործերի վրա: |
|
«Էջմիածին» երգչախումբԳևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը ստեղծվել է երկու տարի առաջ, հասցրել է իր ուժերը չափել միջազգային փառատոնում և մրցանակային տեղ զբաղեցնել: 16 հոգուց բաղկացած բազմաձայն երգչախմբի կազմում երկրորդից վեցերորդ լսարանի ուսանողներ են: Հոգևոր ստեղծագործություններից բացի տղաները կատարում են նաև դասական և ժողովրդական գործեր: |
|
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի առաջին պետական թատրոնն, ավելի քան իննսուն տավա պատմության ընթացքում, տարբեր շրջափուլեր է ունեցել: Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան, Վահրամ Փափազյան, Մետաքսիա Սիմոնյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան… այստեղ անվանի շատ բեմադրիչներ ու դերասաններ են ստեղծագործել: Այսօր թատրոնը նոր շրջան է թևակոխել: |
|
«Գոյ» թատրոն«Ռնգեղջյուր», «Օպերա-օպերա», «Վեց պերսոնաժ՝ հեղինակ որոնելիս». 80-ականներին հիմնսդրված «Գոյ» թատոնը դժվարին ժամանակաշրջանում կարողացավ ստեղծել այլընտրանքային թատրոն: Արմեն Մազմանյանի շուրջ համախմբված դերասաններին և բեմադրիչներին հաջողվեց բեմադրել գործեր, որոնք նորություն էին թատերարվեստում: Այսօր թատրոնը փորձում է պահպանել թատրոնի երբեմնի համբավը և գույնը: |
|
«Հույսի կամուրջ» թատերախումբ20 տարի առաջ ստեղծված «Հույսի կամուրջ» թատերախումբը միակն է իր տեսակով: Ներառական այս թատերախմբում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ: Արդեն մի քանի սերունդ է այստեղ փոխվել, բայց թատերախմբի առաքելությունը նույնն է՝փոխել հասարակության վերաբերմուքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ և ինքնադրսևորվելու հարթակ ստեղծել խնդիրներ ունեցող երեխաների համար: |
|
Խամաճիկների պետական թատրոն«Տիկնիկները նույնպես մարդիկ են, պարզապես խամաճիկների թելերը երևում են, մարդկանցը՝ ոչ»: Խամաճիկների պետական թատրոնում սրան հավատում են բոլորը, և որ ամենակարևորն է՝ երեխաները: |












