Արցախի այաներ համույթ


2017 թվականին Ստեփանակերտում կազմավորված Արցախի այաներ համույթը բեմում կենդանացրել է գերդաստանի մեծ մոր կերպարը, որը Արցախի բարբառով երգեր է երգում, օրհնում ու առակներով խոսում: Արցախից բռնի տեղահանվելուց հետո առավել մեծ նախանձախնդրությամբ է գործում համույթը:

«Լույս» վոկալ հնգյակ


Առաջիկայում «Լույս» վոկալ հնգյակը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա համերգի։ Սովորաբար շրջագայությունների ընթացքում, եթե համընկնում է կիրակի օրվա հետ, խումբը որեւէ եկեղեցում երգում է պատարագի ընթացքում։ Երբեմն «Լույսը» հրավերով երգում է նաեւ Հայաստանի եկեղեցիներում։ Հնգյակը ձևավորվել է 20 տարի առաջ Գեղարդավանքում։

«Խազեր» երգչախումբ


Այս տարի «Խազեր» երգչախումբը պատրաստվում է կամավորականից անցում կատարել պրոֆեսիոնալի։ Դրա համար խմբի անդամները բանակցում են պրոդյուսերների հետ, փորձում են գումար գտնել։ Երգչախումբը ձևավորվել է 2013 թվականին։ Կատարում է ազգային դասական երաժշտություն՝ հիմք ունենալով Կոմիտասի դպրոցը։

Արցախի պետական ջազ նվագախումբը շարունակում է գործել


Բազմաթիվ փորձություններից ու զրկանքներից հետո Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտները Հայաստանում իրենց առաջին փորձերն են անում և համերգի պատրաստվում: Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը համոզված է, որ անկախ հանգամանքից ու տրամադրությունից, պետք է աշխատել:

Օլդ բենդ


2014 թվականից երիտասարդների ուժերով կազմավորված «Old band»-ը հայկական ֆոլկ երաժշտության յուրօրինակ մշակումներ է ներկայացնում: Երաժշտական քառյակը մեզ հայտնի գործերը, հարստացնելով հարմոնիկ ու ռիթմիկ կողմերով, ձգտում է ստանալ երգչախմբային հնչողություն:

«Նյու Կվինտետ» խումբ


Ուրույն ստեղծագործական ճանապարհ անցած հինգ երաժիշտ միավորվել և կազմել է «Նյու Կվինտետ» խումբը։ «Փորձասենյակում» հայկական ջազը նոր գույներով ու հեղինակային գործերով հարստացնելու փորձ է:

Ջագ Բամբիռ. մաս 2-րդ


Հայկական ֆոլք-ռոքի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջագը, պատմում է անցած ճանապարհի, ընկերների ու իր գրած երգերի մասին: Ներկայացնում է հին ու դեռևս չձայնագրված երգեր:

Ջագ Բամբիռ. մաս 1-ին


Հայկական ֆոլք-ռոքի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջագը, պատմում է անցած ճանապարհի, ընկերների ու իր գրած երգերի մասին: Ներկայացնում է հին ու դեռևս չձայնագրված երգեր:

Մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբ


Պատանիներից և երիտասարդներից կազմված կամերային նվագախումբը հիմնադրվել է 22 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում: Ապագա երաժիշտները վաղ տարիքից սովորում են բացահայտել նվագախմբային արվեստի գաղտնիքները, ձեռք բերում բեմական փորձ, ծանոթանում երաժշտական աշխարհի երևելիների հետ:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն


Փորձեր, դեկորների պատրաստման արհեստանոցներ, տիկնիկագործների ու գրիմի սենյակներ։ «Փորձասենյակ»-ի նկարահանող խումբը եղել է Տիկնիկային թատրոնի բոլոր հայտնի ու անհայտ անկյուններում, արձանագրել հետնաբեմի անցուդարձը:

ՊՆ ռազմական նվագախումբ


Մեր բանակի կազմավորման առաջին իսկ օրերին ստեղծված ՊՆ ռազմական նվագախումբը ներկա է պետական պաշտոնական բոլոր արարողություններին, դիմավորում և ճանապարհում է երկրի դիվանագիտական դեմքերին, յուրահատուկ մթնոլորտ ստեղծում հանդիսավոր իրադարձությունների ժամանակ: Պարտադիր նվագացանկից, քայլերգերից ու պետական օրհներգներից բացի ՊՆ ռազմական նվագախումբը կատարում է դասական ու ժամանակակից գործեր, փոխադրումներ:

«Հայ մյուզիք» բենդ


Նրանց ձայները փոխարինում են երաժշտական գործիքնեին։ Այս վոկալ բենդը Հայաստանում եզակի է, կազմավորվել և գործում է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում: «Հայ մյուզիք» բենդի մեկնաբանությամբ և կատարմամբ ամեն երգ ինքնատիպ է հնչում: