Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 154-րդ


Պատերազմում պարտության պատճառներից մեկը կրթության բացերն են

Պատերազմից հետո կամավորության սկզբունքով ձեւավորված «Բարձունք» կրթական շարժումը Հայաստանում գործում է ոչ որպես ֆորմալ կրթության այլընտրանք, այլ որպես փոխլրացնող կառույց։ Հովհաննես Երանյանը «Բարձունք» կրթական կամավորական շարժման առաջնորդող խորհրդի անդամ, ծրագրավորող Տիգրան Արեգունու հետ քննարկել է արժեքահեն կրթության, քաղաքացիական ու ազգային գիտակցությամբ օժտված նոր սերնդի ձևավորման կարևորությունը Հայաստանում։
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 153-րդ


Կրթությանը պետք է վերաբերվել շինարարի տրամաբանությամբ

Մենք կրթությանը պետք է վերաբերվենք ոչ թե զինվորի տրամաբանությամբ, այլ շինարարի, որ ամեն մեկիս ձեռքում մի քար կա և այդ քարը պետք է դնենք մեր պետության կառուցման գործում։ Ամեն ինչ պետք է սկսել առաջին դասարանից և երբ երեխան ավարտի ու մասնագիտություն ձեռք բերի, իր գիտելիքները պետք է նպաստեն երկրի զարգացմանը։ «Տաղավարում» Հովհաննես Երանյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ քննարկել է կրթության խնդիրները։
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 152-րդ


ԳԱԱ ոչ մի առաջարկ կառավորությունը չի ընդունել

Գիտնականների ատեստավորման նոր կարգի վերաբերյալ ԳԱԱ գիտական ինստիտուտների, բաժանմունքների և նախագահության տասնյակ առաջարկներից ոչ մեկը  կառավարությունը հաշվի չի առնում: Քննարկումներն ունեն իմիտացիոն բնույթ։ Դրանք պարզապես նրա համար են, որ հայտարարեն, թե քննարկումներ են եղել։ Ուղարկվում է նախագիծ, լայնածավալ քննարկում է իրակյանացվում և կառավարությունը ոչինչ հաշվի չի առնում։
Գիտնականների ատեստավորման նոր կարգի խնդրահարույց կետերը Հովհաննես Երանյանը «Տաղավարում» քննարկել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 151-րդ


Երեւանը չպետք է դատարկվի ուսանողներից

ԵՊՀ դասախոս,«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը համարում է, որ «Ակադեմիական քաղաքը» ոչ թե Հայաստանի կրթությունը փրկելու, կամ բարելավելու մասին է, այլ քաղաքի կենտրոնի լավ գույքի սեփականության վերաբաշխման։ Ըստ նրա՝ ընդամենը մեկ-երկու տարի հետո պարզ կլինի, թե բուհերի շենքերն այսօրվա վերնախավից որ ընտանիքներին է պատկանում։
Հովհաննես Երանյանը Արա Աթայանի հետ քննարկել է «Ակադեմիական քաղաքի» կառուցման և համալսարանները մայրաքաղաքից հանելու խնդիրը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 150-րդ


Կյանքի բոլոր դրվագները մարդու ուղեղն անկարող է հիշել, բայց մի դիպված, կամ մի հոտ կարող է հիշեցնել կոնկրետ իրադարձության բոլոր մանրամասները։ Նեյրոլեզվաբան Հասմիկ Դանիելը պնդում է, որ ՆԼԾ միջոցով հնարավոր է վատ հիշողությունների հետ հաշտվել, իսկ լավ հիշողություններից ստանալ էներգիա առաջ շարժվելու համար։ «Տաղավարում» Հովհաննես Երանյանը նեյրոլեզվաբան Հասմիկ Դանիելի հետ քննարկել է, թե ինչպես ՆԼԾ ազդեցությամբ կրթության որակը բարձրացնել և ինչպես հաղթահարել հետպատերազմական ստրեսը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 149-րդ


Ինչպե՞ս հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը

Newmag հրատարակչությունը վերջերս հրատարակել է գործարար Գոռ Կարապետյանի Proակտիվ առաջնորդը գիրքը, որը կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։ Տաղավարում Գոռ Կարապետյանն է։
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 147-րդ


Կրթությունը պետք է լուծի այսօրվա խնդիրը

Աշխատաշուկայում, կյանքի կազմակերպման ձեւերի մեջ այս պահին ընթանում են լուրջ փոփոխություններ։ Հիմա որոշ երիտասարդներ մեծ ներդրումներ են կատարում և ձեռք են բերում մասնագիտություն, որն արդեն գոյություն չունի։ Այսօրվա կրթությունը պետք է լուծի այսօրվա խնդիրները։ «Ռենդերֆորեսթ» ընկերության «Արդի» ակադեմիայի կրթական ծրագրերի համակարգող Արեգ Թադևոսյանը ներկայացրել է ակադեմիայի ստեղծման նպատակները և տեխնոլոգիական կրթության նոր հնարավորությունները:

 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 146-րդ


Մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցները չեն կարող սպասարկել

Երևանի 17-րդ հատուկ դպրոցի ուսումնական ծրագիրը զգալիորեն տարբերվում է հանրակրթական դպրոցների ծրագրից։ Հատուկ դպրոցի ծրագրում չկան ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներ։ Հատուկ դպրոցում երեխաները սովորում են ինքնասպասարկում ու ինքնաճանաչում։ Ի՞նչ պետք է անեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում, որտեղ կրթության նպատակն այլ է։ Հովհաննես Երանյանը թեման քննարկել է Երևանի 17-րդ հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանի հետ։

Կրթության եվ գիտության նոր ռազմավարություն. մաս 145-րդ


Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ խրախուսա՞նք, թե՞ պատիժ
 
Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը շատ ուսուցիչներ չեն կարողանում հաղթահարել, որովհետեւ շատերը չեն տիրապետում հարցաշարերը հաղթահարելու հմտություններին, բայց դա չի նշանակում, որ նրանք պակաս գիտելիք ունեն։ Բացի այդ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցող ուսուցիչը, եթե չի հաղթահարում ծրագիրը, վերջնահաշվարկում կարող է կորցնել աշխատանքը։ Այսինքն՝ այս ծրագիրն իր մեջ պարունակում է սպառնալիք, ինչի հետեւանքով քչերն են դիմում կամավոր ատեստավորման։ Տաղավարում Արտաշատի առաջին հիմնական դպրոցի կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչ Արմինե Գաբրիելյանն է։ 
 

Կրթության եվ գիտության նոր ռազմավարություն. մաս 144-րդ


Հայկական օդատիեզերական գործակալությունը նպատակ ունի Հայաստանը դարձնել օդատիեզերական գերտերություն, որով հնարավոր կլինի զսպել թշնամիներին տարածաշրջանում դիմակայելու համար։ Գործակալությունը ցանկանում է միավորել աշխարհով մեկ սփռված հայկական գիտաինժեներական ներուժը։ Հովհաննես Երանյանը «Արեգ Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի և հայկական օդատիեզերական գործակակության տնօրեն Մհեր Մեհրաբյանի հետ քննարկել է հիմնադրամի կրթական ծրագրերը, Հայաստանում օդատիեզարակ հզոր ենթակառուցվածքներ ստեղծելու նախադրյալները։

Մխիթար Գոշ


Մխիթար Գոշը միջնադարի հայ խոշորագույն դեմքերից մեկն է: Նշանավոր հոգևորականը գրել է օրենսգիրքը, որը սահմանադրության նշանակություն պիտի ունենար վերականգնվող հայկական անկախ պետության համար: Գոշի մահից հետո շուրջ երկու դար հայ մշակույթի, գիտության ու հոգևոր կյանքի մեջ մեծ դերակատարություն ունեին նրա աշակերտները ու հիմնադրած դպոցի սաները:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 143-րդ


«ԱՐՄԵՆԻԱՆ ԿՈԴ ԱԿԱԴԵՄԻ» (ACA) ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Ասլիկյանը կարծում է, որ առաջիկայում հումանիտար մասնագիտությունները նույնպես պահանջված կլինեն, ինչպես այսօր տեխնոլոգիական մասնագիտություններն են։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» քննարկել է տեխնոլոգիական ոլորտի կրթության և հեռանկարի հարցերը: