Որոշ պաշտոնյաներ չեն հասկանում ինչ է ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյան համարում է, որ չնայած վերջին տասնամյակներին կատարված կրթական գործընթացին, հայ պաշտոնյաները չգիտեն ինչ է ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը շատ մարդկանց սպանությունը չի, զանգվածային սպանությունը չի, դա խմբին ոչնչացնելու ուղղված գործողություն է։ Ըստ նրա՝ Ցեղասպանության մասին հայտարարություն անելուց առաջ ճիշտ կլինի, որ պաշտոնյաները խորհրդակցեն թանգարանի հետ։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» Սուրեն Մանուկյանի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության զոհերի թվի անհարկի շահարկումները, «Ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրերի տարբերությունը:
 

2024-04-24T22:10:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ