Աշտարակի հայորդյաց տան նկարչության դասարան


Ով՝ ի՞նչ նպատակով է գալիս նկարել սովորելու, ինչո՞ւ նրանք դրա համար ընտրեցին հենց հայորդյաց տունը: Պատմում են Աշտարակի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները: 

Էջմիածնի հայորդյաց տան ջութակի դասարան


Էջմիածնի հայորդյաց տան ջութակի դասարանի սաները դասերից հետո հաճախ գնում են նվագելու Մայր Տաճարի բակում: Պատմում են հատկապես զբոսաշրջիկներից ստացած տպավորությունների, իրենց առօրյայի և ջութակի դժվար տեխնիկային տիրապետելու հաճույքի մասին:

Մալաթիայի հայորդյաց տան թատրոնի դասարան


Մալաթիայի հայորդյաց տան թատրոնի դասարանի սաներն այցելում են Պատանի հանդիսատեսի թատրոն: Այս անգամ՝ ոչ թե ներկայացում դիտելու, այլ տեսնելու և սովորելու ինչպես է ստեղծվում այն պրոֆեսիոնալ բեմում: 

Մալաթիայի հայորդյաց տան մանրանկարչության դասարան


Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են մանրանկարչության նուրբ արվեստը... 

Մալաթիայի հայորդյաց տան թմբուկի և դհոլի դասարաններ


Ի՞նչ է պահանջվում լինելու համար լավ թմբուկահար: Մեր նկարահանող խումբը Մալաթիայի հայորդյաց տան թմբուկի և դհոլի դասարաններում է: 

Մալաթիայի հայորդյաց տան քանդակի դասարան


Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են քանդակագործության ոչ հեշտ արվեստը: 

Մալաթիայի հայորդյաց տան բատիկայի դասարան


Ինչպե՞ս նկատել թաքնված գեղեցկությունը: Հայորդյաց տան սաները սովորում են բատիկ նկարչություն:  

Մալաթիայի հայորդյաց տան գեղանկարչության դասարան


Ինչպե՞ս ընտրել գույնը, ինչպե՞ս ճանաչել աշխարհը... Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են գեղանկարչություն: 

Մալաթիայի հայորդյաց տան քանոնի դասարան


Ինչպե՞ս լավ նվագել քանոն: Ի՞նչ նրբերանգներ ու հատկութոուններ ունի ազգային նվագարանը: Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են քանոն նվագել: 

Մալաթիայի հայորդյաց տան փայտի դասարան


Ի՞նչ բնավորություն ունի փայտը: Ինչպես՞ աշխատել փայտի հետ: Ինչպե՞ս խնամել աշխատանքային գործիքը: Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են փայտամշակում: 

Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարան


Մեր հերոսը Սարգիսն է` Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սանը: 

Էջմիածնի հայորդյաց տանը` Ամանորի հրաշքին սպասելիս


Էջմիածնի հայորդյաց տան տարբեր դասարանների սաներ մեզ պատմում են, թե ինչ է Ամանորի հրաշքը և ով ի՞նչ նվեր է խնդրել Ձմեռ պապիկից: