Կանադայի հայ երեխաները ամառն անցկացրել են թեմի «Արարատ» ճամբարում


Ամռանը Կանադայի հայոց թեմի հովանու ներքո կազմակերպվել է «Արարատ» ճամբարը, որին մասնակցել են շուրջ 130 մանուկներ: Օտտավայից, Տորոնտոյից, Մոնրեալից, Լավալից, Համիլթոնից և Վանկուվերից եկած հայ ընտանիքների երեխաները մեկ շաբաթ միասին են անցկացրել` բացահայտելով իրենց ինքնությունը և ուսումնասիրելով հայ մշակույթը, լեզուն և դավանանքը: 

Զակքեոսի պատմությունը


Աղջիկ – Տե´ս, Հիսուսն ասում է`  Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, այսօր ես պետք է քո տանը գիշերեմ:
Տղա – Բայց այդքան լավ ու ազնիվ մարդիկ կան, Հիսուսը ինչո՞ւ է գնում հենց Զակքեոսին հյուր: Արդար չէ´:
Աղջիկ – Հա՜, մարդկանց դուրն էլ դա չի գալիս: Բայց մի շտապիր, արի տեսնենք հետո ինչ է լինելու:
 
Alt

Նորքի հայորդյաց տան հարվածային գործիքների դասարան


Մեկ, երկու, երեք, չորս...  դհոլ, թմբուկ, ծնծղա, զարբ:  Եթե հաշվելով սովորես, ապա շատ կարճ ժամանակում կկարողանաս հարվածային բոլոր գործիքները շատ լավ նվագել: Պարզապես մինչև չորսը հաշվելու տասնյակ տարբերակներ կան, հետո պետք է միշտ ժամանակին դասի գաս, ֆիզիկական վարժություններ անես, ընկերներիդ ու վարպետներիդ ուշադիր լսես, հա, մեկ էլ սկզբում կոշտուկներ կարող են լինել ձեռքերիդ մեջ ու ականջներդ կարող են ցավալ անսովորությունից: Ու վերջ, էլ ոչ մի դժվարություն: Իսկ առավելություններն ու հաճույքները թվարկել հնարավոր չէ: Լսել ու տեսնել է պետք:

Alt

Նորքի հայորդյաց տան բատիկի դասարան


Գույնը գույնին, վրձնի մի հարվածը մյուսին շարունակելով` թղթի վրա հայտնվում են պատկերներ` շա~տ սիրուն: Բայց ամենահետաքրքիր ու հուզիչ պահը գալիս է դրանից հետո, երբ պատկերը տեղափոխվում է աշխարհի ամենանուրբ կտորի` մետաքսի վրա: Գույները ավելի վառ, նաև ավելի փափուկ են դառնում, նկարն էլ նրբանում է, թափանցիկանում: Բայց Վարսենիկը, Արփինեն, Աստղիկը, փոքրիկ Ժաննան ու մյուսները պատմում են, որ Նորքի հայորդյաց տան բատիկի դասարան գալիս են նաև ուրիշ պատճառներով: Պատմում են` լսենք:

Alt

Նորքի հայորդյաց տան կրկեսային խումբ


Նոր Նորքի հայորդյաց տան կրկեսային խմբում կա երկու Լուսինե, և որպեսզի նրանց տարբերեն, ընկերները մեկին մեծ Լուսինե են ասում, մյուսին` փոքր Լուսինե: Կրկեսը նրանց կյանքը դարձրել է հետաքրքիր ու բազմազան: Պարապմունքներ, ելույթներ, հյուրախաղեր: Այս անգամ էլ ահա հեռուստատեսային տեսախցիկն է նկատել նրանց:

Alt

Իմ առաջին գիրքը


Անտուան դը Սենտ Էկզյուպերին իր առաջին գիրքը գրել և նկարազարդել է քսանինը տարեկանում, Ջաննի Ռոդարին՝ քսանմեկ տարեկանում, Հովհաննես Թումանյանը՝ տասներկու: Արդեն պատրաստ է նաև մեր ժամանակակից Արամ Պետրոսյանի առաաջին պատկերազարդը: