«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր խորհրդանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ անգամ անցկացվող իրադարձությանը: 
 

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մասին նոր մանրամասներ է հայտնել Մշակույթի փոխնախարարը


Ապրիլի 13-ին սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր, որոնք ահազանգում էին Ամբերդի արգելոց թանգարանի տարածքում կատարվող շինաշխատանքների մասին: Տեսանյութերի հետքերով Մշակույթի նախարարության աշխատակիցները և հնագետները այցելել են արգելոց՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: 
 

Ծաղկազարդը Արաբկիրի նորակառույց եկեղեցում


Ծաղկազարդի տոնին Արաբկիրի նորակառույց եկեղեցին մարդաշատ էր վաղ առավոտից: Երեխաների համար կատարվեց մանուկների օրհնության կարգ: Նաիրի Զարյանի անվան 130-րդ հիմնական դպրոցի երեխաները յուրահատուկ նվեր էին պատրաստել եկեղեցու համար: Ամիսներ շարունակ նրանք արտագրել էին Նարեկացու Մատյանը և մագաղաթի տեսք տալով՝ գիրք ստեղծել:
 

«Էս վայթե մեր Օհաննեսն է»՝ մրցում են ծաղրանկարիչները


«Էս վայթե մեր Օհաննեսն է» խորագրով ծաղրանկարի ցուցահանդես–մրցույթ անցկացվեց Թումանյանի երևանյան թանգարանում: 
 

Հալեպի Ադամյանի անվան թատերախմբի ելույթը Հայաստանում


ՀԲԸՄ հանդիսությունների սրահում թատերական մանրապատումներով ներկայացան Հալեպի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի մի խումբ երևանաբնակ դերասաններ: 
 

Անատոլի Գրիգորյանի առաջին հետահայաց ցուցադրությունը՝ Ազգային պատկերասրահում


Ազգային պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի առաջին հետահայաց ցուցադրությունը: Ներկայացված շուրջ 70 աշխատանքները նկարչի անձնական հավաքածուից են, երեք նկար` Ազգային պատկերասրահի ֆոնդերից: 
 

Ցուցահանդես՝ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակի առիթով


Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Աշխարհը նկարչի աչքերով» խորագրով ցուցահանդես՝ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակի առիթով: Մտերիմների շրջանում նկարիչը հայտնի է Լենոս անունով:

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան


«Այսօր տոն է Սուրբ Ծննդյան» շարականը երգելով` Առնակ քահանա Հարությունյանն այցելում է երեխաներին: 

Վերաօծվել է Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցին


Հոկտեմբերի 28-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Մատուցվեց առաջին պատարագը: 5-րդ դարում կառուցված եկեղեցին 130 տարի չէր գործել: 

Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 23-րդ բնակարանը


«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 23-րդ բնակարանը: Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի համար բնակարանը գնել են լոսանջելեսաբնակ Սարգիս և Ալիս Սեթյանները:

«Համագործակցության և բարեկամության ներկապնակ» փառատոնի ամփոփումը Օձունում


Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրի բակում ամփոփվեց «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած 20 նկարիչներ տասը օր շարունակ կտավին հանձնեցին Լոռվա տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների և բնության պատկերներ:

Օձունում ստեղծագործում են հինգ երկրից ժամանած 20 նկարիչներ


Օձունում «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը կյանքի կոչեց հերթական նկարչական փառատոնը: «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով միջազգային փառատոնի նպատակը գեղարվեստի միջոցով Լոռվա տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների, բնության և կերպարների հանրահռչակումն է: Այս տարի փառատոնին մասնակցում է հինգ երկրից ժամանած 20 նկարիչ: