Օծվել է Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը


Սեպտեմբերի 7-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը։ Օծվեցին նաև բարերարների կողմից նվիրված սրբապատկերները։

Օծվել է Հաղբատավանքի Սուրբ Նշան եկեղեցու գմբեթի խաչը


Օգոստոսի 31-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց Թումանյանի տարածաշրջանի Հաղբատավանքի Սուրբ Նշան եկեղեցու գմբեթի խաչը: Դեռ 2007 թվականի օգոստոսին կայծակից կոտրվել էր խաչի քարե խնձորակը: Իսկ 2017 թվականի փոթորիկի ժամանակ խաչն ընկել էր և կոտրվել:

Քարինջ գյուղում վերաօծվեց Սուրբ Կարապետ եկեղեցին


Օգոստոսի 15-ին Լոռվա Քարինջ գյուղում սպասված տոնախմբություն էր: Համագյուղացիների ջանքերով վերակառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին վերաօծվեց: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հորդորեց մշտապես աղոթք հնչեցնել Սուրբ Կարապետում և բանուկ պահել եկեղեցի տանող ճանապարհը:

Օծվեց Արդվիի Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը


Օգոստոսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը: 

Հետախույզ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված երեք խաչքարեր օծվեցին


Չորս տարի առաջ, օգոստոսի 2-ին հակառակորդի դիվերսիոն հետախուզական խոշոր գրոհը կանխելու ընթացքում Մարտակերտում զոհվեց հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Զորիկ Գևորգյանը։ 
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ այսօր օծվեցին Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված երեք խաչքարեր՝ Վանաձորի Ամենափրկիչ մատուռի հարևանությամբ: Օծումից հետո ներկաները մասնակցեցին Զորիկ Գևորգյանի հուշատախտակի բացմանը: Այն բացեցին հերոսի ծնողները:
 

ՀԲԸՄ սկաուտները ճամբար են հաստատել Գուգարաց թեմում


Այս տարի «Անդրանիկ» սկաուտական ճամբարի անդամները Հայաստան են եկել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից: Ստանալով Վեհափառ հայրապետի օրհնությունը իրենց ճամբարն են հաստատել Գուգարաց թեմում՝ Թեժ լեռան հովտում: Այս օրերին նրանք հանդիպեցին նաև թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: 

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն այս տարի ևս իր դռներն է բացել 6-15 տարեկան երեխաների համար


Արդեն 17 տարի, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն իր դռներն է բացում 6-15 տարեկան երեխաների առաջ: Ամեն ամառ ճամբարում հանգստանում է 1200-1500 երեխա:  
 

Գուգարաց թեմում 22-րդ բարեգործական բնակարանը նվիրվեց տնակային ավանում ապրող ընտանիքին


«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի 22-րդ բնակարանը հանձնվեց Վանաձորի տնակային ավանում ապրող Նալբանդյանների հինգ հոգանոց ընտանիքին: 

Օձունի վանքի վրանային ճամբարում հյուրընկալվել են 100-ից ավելի երիտասարդներ


Օձունում մեկնարկել է ավանդական դարձած բակային վրանային հոգևոր ճամբարը: Արագածոտնի թեմի 15-30 տարեկան ավելի քան 100 երիտասարդ մեկ շաբաթով հյուրընկալվել է Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրում:

«Հոգևոր երգեր» մարզային փառատոնն՝ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Օձունի սբ. Աստվածածին եկեղեցում, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, երկրորդ անգամ մեկնարկեց «Հոգրոր երգեր» մարզային փառատոնը: Համերգային առաջին օրը ելույթ ունեցան «ՆԱրԷ» տարեցների երգչախումբը Երևանից և Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբերը: 

Վանաձորում տեղադրվեց խաչքար` 1992 թվականին լեգենդար 5-րդ մոտոհրաձգային գնդի մարտիկների հիշատակին


Վանաձորում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու հանդիպակաց մայթին տեղադրվել է տուֆակերտ խաչքար: Այն նվիրված է 1992-ի մայիս-հունիսյան հաղթանակների օրերին լեգենդար 5-րդ մոտոհրաձգային գնդի զոհված մարտիկների հիշատակին: 

21-րդ բնակարանը գնվեց Վանաձորում «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով


Օրերս ԱՄՆ «Հայրենիք միություն» բարեգործական հիմնադրամի միջոցներով և «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով Վանաձորում գնվեց հերթական բնակարանը: 21-րդ բնակարանի սեփականատեր դարձավ Արա Շեկոյանի բազմանդամ ընտանիքը: