Տ. Բենիամին քահանա Ծատուրյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ու՞մ է Քրիստոս մայր ու եղբայրներ համարում
Ինչպե՞ս աղոթել անուն չունեցող փոքրիկի հոգու խաղաղության համար
Մեր հավատի չափը արդյո՞ք փորձվում կամ չափվում է Տիրոջ կողմից
Ծաղիկներ խոնարհելիս անհրաժե՞շտ է խաչակնքվելը
Ի՞նչ արարողություն է մյուռոնից հանելը
Հավիտենական կյանքում Աստծուն տեսնելու հնարավորություն լինելու՞ է
Քրիստոսի՝« մի դատիր, որ չդատվես» պատգամն ինչպե՞ս է իրականանալու:

Ինչի՞ մասին է իրականում «Փոքրիկ Իշխանը»


Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ամենատարբեր ընթերցումներում մեկնաբանվում է որպես մանկական հեքիաթ՝ մեծերի ու փոքրերի հարաբերությունների մասին, սիրային պատմության այլաբանություն, հակաֆաշիստական գաղափարախոսություն, նույնիսկ էքզիստենցիալ առակ մենության մասին։ Ինչի՞ մասին է իրականում «Փոքրիկ Իշխանը»։ Գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման քննարկել են «Փոքրիկ Իշխանի» շերտերը։

«Սասունցի Դավթի» պատկերապատում


«Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացվել է գրաֆիկական նովելի ձեւաչափով

Լույս է տեսել Սասունցի Դավիթ էպոսի պատկերապատումը, որի հիմքում էպոսի Թումանյանական մշակումն է։ Այն առաջին անգամ է ներկայացվում է գրաֆիկական նովելի ձևաչափով։ Հրատարակիչը «Թիվ 405» ընկերությունն է, նկարիչը՝ Տիգրան Մանգասարյանը, պրոդյուսերը՝ Նարեկ Վան Աշուղատթոյանը: «Արտֆոկուսում» «Թիվ 405» ընկերության տնօրեն, հաղորդավար Գոհար Գասպարյանը և պատկերապատման տեքստի հեղինակ, գրականագետ Անի Եղիազարյանը ներկայացրել են կոմիքսի բովանդակությունը և ստեղծման պատմությունը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:
 

Նահանջ ժողովրդավարությունից՝ սահմանազատում


Ո՞րն է Տավուշի մարզի տարածքում սահմանազատման անվան ներքո իրականացվող գործընթացի անօրինականության հիմքը: Ինչու՞ է ՀՀ կառավարությունը ոտնահարում ՀՀ Սահմանադրությունը և մեղադրում սրա դեմ պայքարողներին «քաղաքականությամբ զբաղվելու մեջ»: Ի՞նչ օրինական ճանապարհներ կան՝ իրականացնելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի վերարտադրման գործընթացը: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Համբարձման տոնին Ս. Գայանե վանքում Հայրապետական մաղթանք է կատարվել


Մայիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այդ օրը հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Տոնը շարժական է: Այս տարի այն համընկել է Հաղթանակի ու խաղաղության տոնի օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ ուղղեց:

 

Մայիսի 9-ին Մայր Աթոռի միաբանությունն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի


Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:

 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 157-րդ


Պատերազմից հետո ինչպես է կյանքը փոխվել սահմանամերձ համայնքներում

ԵՊՀ-ում տեղի ունեցած գիտաժողովին քննարկվել է սահմանամերձ և պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներում ինչպես է փոխվել բնակիչների կյանքը՝ հատկապես մշակութային առումով։ Մեկ այլ հետազոտություն վերաբերել է պատերազմից հետո սահմանային բնակավայրերում հուշարձանային՝ մշակութային լանդշաֆտի փոփոխությանը։ Հովհաննես Երանյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերի պատմական հուշարձանների, մշակութային կոթողների պահպանության հարցերը։
 

Գագիկ Միրզոյանը 44-օրյա պատերազմից հետո


Աստծու տված կյանքը չի կարելի վատնել

44-օրյա պատերազմում վիրավորված Գագիկ Միրզոյանը մանրամասնորեն հիշում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ իր վիրավորվելու օրը ռազմադաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Պատերազմից քաղած գլխավոր դասը՝ աստվածատուր կյանքը չվատնելն է, և նվիրումով ու սիրով ապրելը։ Երկարատև լուռ և ինքնամփոփ ապրելուց հետո հասկացել է, որ կենդանի է մնացել, որովհետև կարևոր անելիքներ ունի:
 

«Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնի հաղթողը «Գանձասար» թիմն է


Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոն, որին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Երեք փուլից բաղկացած խաղին մասնակցեցել է 11 թիմ։ Հաղթական գավաթը բաժին է հասել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմին: Սա այս տարի անցկացվող երկրոդ փառատոնն է, առաջինը՝ անցկացվել է Սուրբ Սարգսի տոնի օրերին՝ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով:

 

Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը


Արցախցի վարորդ-երեխաների մասին պատմող ֆիլմը 17 մրցանակ է ստացել

3 տարի առաջ մամուլը գրեց Արցախցի տասնչորսամյա Վահեի և տասնմեկամյա Աշոտի սխրագործության մասին, որոնք 44-օրյա պատերազմի օրերին նստել էին իրենց հայրերի մեքենաների ղեկին, անցել՝ 250 կմ և փրկել ոչ միայն իրենց հարազատներին, այլև հարևաններին ու ճանապարհին հանդիպած հայրենակիցներին: Կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանն այս պատմության հիման վրա նկարահանել է խաղարկային կարճամետրաժ ֆիլմ: «250 կմ» ֆիլմը  ցուցադրվել է  աշխարհի տարբեր երկրների շուրջ 23 կինոփառատոններում և ստացել 17 մրցանակ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հասմիկ Մովսիսյանը:
 

Հովհաննես Շիրազ, 110-ամյակ, մաս 2


Հովհաննես Շիրազի պոեզիայի ազդեցությունը շատ մեծ էր Հայաստանում և Սփյուռքում։ Նրա՝ Հայոց ցեղասպանությանը և Արևմտյան Հայաստանին նվիրված պոեմներն ու բանաստեղծությունները մինչ օրս ընթերցողների ուշադրության կենտրոնում են։ Ինչպե՞ս բանաստեղծը կարողացավ անդրադառնալ խորհրդային շրջանում արգելված այս թեմաներին և որքանո՞վ են այս գործերն արդիական այսօր։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սամվել Մուրադյանը:

Պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել


Մաշտոցյան Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների համագործակցությամբ բացված «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը նվիրված է պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին։ Նշանավոր նկարչի աշխատանքներից պահվում են երկու հաստատությունների պահոցում: Մեկտեղված մեկ ցուցադրության մեջ` առաջին անգամ են ներկայացվում, որոշ աշխատանքներ երբևէ չեն ցուցադրվել: