Հանրային դատաստան ցմահ ազատազրկվածների նկատմամբ


Օրերս լրատվական դաշտը և սոցիալական մեդիան հեղեղեց ցմահ ազատազրկված անձի հարցը Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովում քննելու լուրը, ինչը սկիզբ դրեց «հանրային դատաստանի»: Ինչպե՞ս է ընկալում ցմահ ազատազրկվածին հանրությունը և ո՞վ է որոշում ներել դատապարտյալին՝ հանրությո՞ւնը, պետությո՞ւնը, թե՞ տուժողի իրավահաջորդը: Զրուցում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ ցմահ դատապարտյալների հոգևոր սպասավոր Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:    

Սիմոն Պետրոսի զոքանչի բժշկումը (Մատթ. 8:14-15, Մարկ. 1:29-31, Ղուկ. 4:38-39)


Հիսուսի բժշկությունների շարքում ինչո՞վ է առանձնանում Սիմոն Պետրոսի զոքանչի բժշկումը, որին անդրադարձել են երեք ավետարանիչները: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Կաղանդչեքը Սևանի Վազգենյան դպրանոցում


Հունվարի 12-ին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում Կաղանդչեքի ավանդական արարողություն էր: 
 

Երևանը պաստառներում


19-րդ դարավերջից ստեղծվել ու մեզ են հասել Երևանը, մայրաքաղաքի կյանքն ու մարդկանց ներկայացնող պաստառներ: Պաստառային արվեստը հատկապես ծաղկում է ապրել 1960-ական թվականներին: Ստեղծվել են բազում պաստառներ, որոնք այսօր գեղագիտական ու ճանաչողական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպիսի՞ն է Երևանը պաստառներում, որքանո՞վ է ներկայանում որպես ինքնուրույն դիմագիծ ունեցող քաղաք, գաղափարական ու քարոզչական ի՞նչ նպատակներ են ներկայացնում պաստառները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Արթուր Աթայանի հետ:

Տնօրհնեք և ջրօրհնեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարվեց Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողություն: Սպասավորող հոգևորականը օրհնեց տան բարիքները` աղը, հացը, ջուրը, տվեց Տիրոջ ծննդյան և աստվածհայտնության ավետիսը, օրհնեց աշխատակիցներին և բժշկվողներին: Տնօրհնեքից հետո տեր Թադեոս քահանան ջրօրհնյաց կարգ կատարեց:
 

Կրթական համակարգը՝ հեղափոխությունից հետո


Ինչու՞ հեղափոխությունը դժվարությամբ է մտնում կրթական համակարգ: Որո՞նք են կրթական համակարգի անհրաժեշտ փոփոխություններն այսօր: Քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Էսթեր Հակոբյանը և Միշա Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Սուրբ Ծնունդ. մաս 3-րդ


Հայ եկեղեցում ամեն տարի ինչպե՞ս է հնչում Փրկչի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը:
Այսօրվա աշխարհը, Լուսին ու Մարս հասած 3-րդ հազարամյակի մարդն արդյո՞ք փրկչի կարիք ունի: Շարունակում է մեկնաբանել Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
 

Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը՝ Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում


Հունվարի 5-ի երեկոյան մարդիկ սկսում են շնորհավորել Քրիստոսի Ծնունդը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագը հանդիսապետում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ճրագալույցի պատարագին հաջորդեց տնօրհնեքը առաջնորդարանում: 
 

Սուրբ Ծնունդ. մաս 2-րդ


Հայ եկեղեցում ամեն տարի ինչպե՞ս է հնչում Փրկչի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը:
Այսօրվա աշխարհը, Լուսին ու Մարս հասած 3-րդ հազարամյակի մարդն արդյո՞ք փրկչի կարիք ունի: Շարունակում է մեկնաբանել Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
 

Ամանորի հայկական ավանդական ուտեստներ և հեքիաթային թխվածքներ


Ամանորի հայկական ավանդական ուտեստներ և հեքիաթային թխվածքներ՝
փախլավա, քյուֆթա, գաթա, պասուց տոլմա:
 

Սուրբ Ծննդյան ավետիսը


Ինչպե՞ս ենք նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպե՞ս պետք է քրիստոնյան պատրաստվի Ծննդյան մեծ ավետիսին, ինչպե՞ս սկսի ու ամփոփի տարին: Ի՞նչ խորհուրդ ունի տնօրհնեքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանի հետ:

Մանկապատանեկան գրականության տարին


Հայաստանում հատկապես վերջին տարիներին աճել է մանկապատանեկան գրքերի հրատարակության ծավալը: Ի՞նչ նշանակալի գրքեր են հրատարակվել 2018 թվականին, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում հրատարակվող գրքերը, կա՞ն արդյոք հայ ժամանակակից հեղինակների գրքեր: Ինչո՞ւ չի նվազում հետաքրքրությունը գերբնականի ու հեքիաթայինի նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ հետ: