Զաքարիա վարդապետ Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետի աստիճան

Օշականում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմի առջև Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետի աստիճան: Հայր սուրբը օրեր առաջ պաշտպանեց թեզը: Ծայրագույն վարդապետությունը հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր գիտական կոչումն է, այն համապատասխանում է աստվածաբանության դոկտորի աստիճանին:

2017-03-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ