Օգոստոսի 29-ին Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանի մասնավոր վարդապետական թեզի պաշտպանությունը։ Հայր սուրբի ատենախոսությունը նվիրված էր հոգևոր հովվի և համայնքի միջանձնային փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին։ Թեզի պաշտպանության հաջորդ օրը Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում հատուկ արարողությամբ հայր սուրբին տրվեց վարդապետական գավազան:
Members: Հեղինակ Մարի Խաչատրյան
,
Հեղինակ Սիրանուշ Հայրապետյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան,
Օպերատոր Տիգրան Մինասյան2018-08-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ