Եկեղեցական կյանք 12.01.2018

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի 2018թ.-ի պլանները. սոցիալական զարգացումը տարվա հիմնական ուղղություններից է:
Ջրօրհնեքի արարողություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ավարտվեց ՀՕՖ-ի ՇՈԿՈԼԱԴԻ ԲԱՆԿ ծրագիրը. Լոռիում հարյուրավոր երեխաներ քաղցրավենիք ստացան և տաք հագուստ: 
«Երեխաների աջակցության հիմնադրամի» Սուրբ Ծննդյան նվերները՝ Կոտայքի մարզի երեխաներին:
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տանը հունվարի 11-ին կազմակերպված համերգին հրավիրված էին նաև Էջմիածնի թիվ 7 ներառական դպրոցի աշակերտները, մոտակա գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հայորդյաց տան բարեգործական ճաշարանից օգտվող տարեցները:
Միջազգային լրահոս-Աշխարհում այսօր 200 միլիոնից ավելի քրիստոնյա է հալածվում. տվյալներ է հրապարակել «Օփըն դոորզ» միջազգային միջդավանական կազմակերպությունը: 
Չինաստանում իշխանությունների հրահանգով կաթոլիկական եկեղեցի է ոչնչացվել: 
Վերականգնողական աշխատանքներից հետո Ստամբուլում օծվել է բուլղարական Սուրբ Ստեֆան Նահատակի եկեղեցին: 
Լեհաստանի հյուսիսում գտնվող կաթոլիկ միջնադարյան տաճարներից մեկում գանձ է հայտնաբերվել:
Մեկնաբանություններ