Ասում են՝ այնպիսի երաժիշտները, ինչպիսին Մաքսիմ Վենգերովն է, հարյուր տարին մեկ են ծնվում: Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 28-ին աշխարհահռչակ ջութակահարը ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան» համերգասրահում: Իսրայելաբնակ դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի հետ նրանք կատարեցին Բախի, Ֆրանկի, Բրամսի, Դվորժակի, Վենյավսկու, Կրայսլերի, Պագանինիի, Իզայիի, Սեն-Սանսի գործերից:
2013-12-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ