XNxXs0NN7B0

Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանը 85 տարեկան է:
Նկարիչների միությունում բացվել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:
Նկարիչների միության մեկ այլ սրահում բացվել է Արարատ Խանզադյանի և Շիրվան Մկրտչյանի աշխատանքների համահավաք ցուցահանդեսը:
Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադը 130 տարեկան է. մանկապատանեկան թատերախմբերի փառատոն՝ մարզերի ու մայրաքաղաքի 13 թատերախմբերի մասնակցությամբ:
Անտարես հրատարակչությունը լույս է ընծայել Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» գրքույկը և Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան» խորագրով պատմվածքների և էսսեների ժողովածուն:
Պրեմիերա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում. Նորա Գրիգորյանը բեմադրել է ռուս ժամանակակից դրամատուրգ Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը:
 
2016-06-27T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ