TyKvX7Xk82Y

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը: 1918թ.-ի այս օրը հայկական բանակը Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտում հաղթելով թուրքական բանակին՝ կանխեց թուրքական զորքերի ներխուժումն Անդրկովկաս: Մայր տաճարում մայիսի 28-ին մատուցվեց սուրբ պատարագ՝ ի հիշատակ 1918թ.-ի ճակատամարտերում զոհված աշխարհազորային  հայորդիների և հոգևորականների: Պատարագի ավարտին Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ  հանրապետական մաղթանք կատարվեց` Հայաստանի անկախ պետության անսասանության համար:   

2017-05-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ