Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Արմենիա» ցուցահանդեսը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան»` Արմենիա խորագրով ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն 4-17-րդ դարերի քրիստոնեական մշակույթի գանձեր: Ցուցադրվող հավաքածուն տրամադրել են Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, Երևանի մատենադարանը, սփյուռքում գործող հայկական թանգարանները: «Հայաստան» ցուցահանդեսը պաշտոնապես կբացվի սեպտեմբերի 24-ին և կգործի մինչև 2019թ.-ի հունվարի 13-ը: 

2018-09-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ