6g_y9tjuRfY

Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում Ֆրանսիայի Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների թատերախումբն էր: Ֆրանսահայ և ֆրանսիացի դերասաններից կազմված թատերախումբը Հայաստանում երկու օր հանդես եկավ «Ցիրուցան» ներկայացմամբ: Արտագաղթի թեման բարձրացնող պիեսի հեղինակը Էդմոն Անեմյանն է, բեմադրիչը՝ Ջեմել Բաղլուլը: «Սա մի ներկայացում է, որը շատ հարցականներ է դնում, խնդիրներ առաջ քաշում, և մենք սթափվելով, հասկանում ենք՝ ինչի մասին է պետք մտածել». ներկայացման հրավերն ընդունել էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջ. Լաքոտը:

2018-10-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ