Մշակութային ազդագիր 03.06.2019

Խաչատուր Աբովյանի պապական տունը դարձյալ բացել է  իր դռները, տնօրհնեքի արարողությամբ վերագործարկվել է 18-րդ դարի տոհմատան թոնիրը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է Ֆելիքս Եղիազարյանի չցուցադրված գործերի շարքը։
Հունիսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաժողովների նախասրահում բացվել է «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողներ. Դրվագներ» խորագրով ցուցադրությունը:
Գրող, բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Շանթի 150-ամյակի կապակցությամբ գիտաժողով է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են գրողի առանձին ստեղծագործություններ, նաև հասարակական գործունեությունը:
«Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել արդեն ամենամյա դարձած «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը համալրել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:
 
2019-06-03T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար