Վիլյամ Սարոյանի արձակում շատ են հայ հերոսները։ Նրանք մի քիչ ծուռ են, միամիտ, կամային ու համառ։ Նրանք կարծես փորձում են ինտեգրվել ամերիկյան հասարակությանը, սակայն մշտապես մնում են տարբեր։ Կարծես ամերիկացի են, սակայն կապված են իրենց արմատներին, ինչպես ինքը՝ Սարոյանը։ Ինչպե՞ս է մեծ արձակագիրը լուծում այս երկվությունը, ո՞վ է հայն ըստ Սարոյանի և ի՞նչ հարաբերություններ ունի աշխարհի հետ։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

2023-11-12T15:40:00+04:00
Telecast type: Հաղորդաշար