Ի՞նչ խորհուրդ ունի պսակադրության հանդեսի ժամանակ սպիտակ աղավնի թռցնելը: Հաղորդությունից հետո ինչու՞ է հավատացյալների մեծ մասը լքում եկեղեցին: Պահքի շրջանում ինչպե՞ս մասնակցել մտերիմ մարդու ուրապ հանդիսություններին՝ գայթակղություն չդառնալով մյուսների համար: Ինչու՞ է հայոց եկեղեցին Հովհաննես Մկրտչի ծնունդը նշում հունվարին, այլ ոչ հունիսին: Ի՞նչ է նշանակում՝ վերցնել խաչն ու գնալ Տիրոջ հետևից: Կարգալուծությունից հետո ու՞ր է չքանում հոգևորականի՝ ճակատին ու ձեռքերին դրոշմված մյուռոնը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
Serie: Question and Answer
2024-01-21T21:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար