Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ ուղղանկյունաձև, գմբեթավոր եկեղեցի է եղել։ Գործել է մինչև 1920 թվականը, ապա կարմիր բանակայինները հրետակոծել՝ ավերել են գմբեթն ու զանգակատունը, իսկ քահանային աքսորել են։ 1970-ականներին եկեղեցու տեղում կառուցել են բազմաբնակարան շենք, որը Սպիտակի երկրաշարժի հետեւանքով հիմնահատակ ոչնչացել է։ Անկախացումից հետո նույն տեղում կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին, որը հետագայում օծում է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը։

2025-07-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ