Լոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հավերժական կրակ» խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է այն ոճրագործությունները, որ տեղի են ունեցել 1915 թվականին։ Նա անհրաժեշտություն է համարել ցեղասպանության դատապարտումը։

 
2026-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ