Վեհափառ Հայրապետը նկատել է, որ Արագածոտնի թեմը, առանձնահատուկ խորհուրդ և կոչում ունի մեր Եկեղեցու և ժողովրդի կյանքում։ Այս օրհնյալ թեմի տարածքում է ամփոփված մեծագույն վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին և անխախտ են պահում իրենց հավատարմությունը եկեղեցական կարգաց ու կանոնաց և Աստվածակերտ Սուրբ Էջմիածնին։

 
2026-05-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ