Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Մեծ Բրիտանիայի պատվիրակ, Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լեյն իր ելույթում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ կառավարության գործողություններին՝ դրանք որակելով որպես «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։ Բրիտանացի պատգամավորը շեշտել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը նախաձեռնել է եկեղեցու ազատությունների դեմ աննախադեպ արշավ, ուստի ԵԽԽՎ-ն պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և հորդորի ՀՀ կառավարությանը դադարեցնել ճնշումներն ու հոգևորականների ոչ իրավաչափ ձերբակալությունները։

2026-09-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ