Ձայնագիր 28.09.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:
Ֆրանսիացի թավջութակահար Գոտիե Կապյուսոնը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաշտական 20-րդ փառատոնի հյուրն էր: 
Հանրությանը ներկայացվեց հայ իրականության մեջ առաջին «Հայ երաժշտության հանրագիտարանը»։ 
«Արամ Խաչատրյան»  համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին։
«Արմենիա» երաժշտական փառատոնի հյուրը սոպրանո Աննա Կասյանն էր։
«Հայաստանի ռոք ասպարեզում խմբերի նման հավաք վաղուց, շա՜տ վաղուց չէր եղել»։ Մեկնարկել է «Armenia in Rock» փառատոնը։ 
Լույս է տեսել երաժշտագետ Լուսինե Սահակյանի «Կոմիտաս վարդապետ» աշխատությունը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Անահիտ Մարգարյան
2019-09-28 20:05:00
Մեկնաբանություններ