NTq-Fj64eag

Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացի երրորդ կիրակի օրը նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս տարի այն նշվեց սեպտեմբերի 30-ին, որի առիթով Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մատուցվեց պատարագ: Կիրակնօրյա պատարագին նախորդեց եկեղեցու խաչի օծման արարողությունը, որին մասնակցում էին մեծ թվով հավատացյալներ շրջանից և Հայաստանի տարբեր մարզերից, աշխարհի տարբեր ծայրերից տոնի առիթով հայրենիք վերադարձած ուխտավորներ, բարձրաստիճան պետական այրեր: 

2018-10-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ