Տոնական Պատարագի ավարտին հանդիսավոր թափորը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ շարժվել է դեպի սուրբ Տրդատ բաց խորան, որտեղ կատարվել է խողողօրհնեքի արարողությունը: Նախ գոհություն է մատուցվել Աստծուն՝ հանդերի ու այգիների բերքի համար, ապա հոգևոր դասը աղոթքներով Տիրոջ օրհնությունն է հայցել տաճարին ընծայված պտուղների համար։ Արարողությունից հետո խաղողը բաժանվեց ժողովրդին, որպեսզի օրհնված պտուղը մտնի յուրաքանչյուրի տուն, հաջողություն և առատություն բերի:

2025-08-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ