
Արագածոտնի թեմը պարզաբանում է հրապարակել Տեր Արամ քահանա Ասատրանի խնդրի վերաբերյալ ըստ որի՝ աղմուկը սկսվել է Տեր Հոր կողմից Մկրտության արարողության ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։ Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Տեր Հայրն ընդունել և կատարել է Առաջնորդ Սրբազան Հոր տնօրինությունը և շարունակում է իր ծառայությունը Հովհաննավանքում։ Այնուհետև, Տեր Արամը նախաձեռնել է իր հայտնի հրապարակումները։
Members: Հեղինակ Աննա Թամրազյան
2025-09-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ