«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի 2023 թվականից իրականացրած պարբերական սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներն են Զինված ուժերը՝ 69.6 տոկոս և Հայ Առաքելական Եկեղեցին՝ 65,3 տոկոս ցուցանիշով: Հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը «Արար»-ի և միջազգային այլ կառույցների հետազոտության արդյունքներն ամփոփել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին արդի փոխակերպումների պայմաններում» խորագրով ժողովածուում: Աշխատությունը լույս է տեսել Մայր Աթոռի Թամար և Վաչե Մանուկյան Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի հեղինակային խմբագրմամբ և նախաձեռնությամբ:

 
2026-06-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ